ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միավորված Ազգերի Կազմակերպության դրոշը

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն, Միավորված ազգերի կազմակերպությունը կարգավորում է միջպետական և ներպետական հակամարտությունները։ Միայն 1948-1991 թվականների ընթացքում ՄԱԿ-ի կողմից իրագործվել է խաղաղության հաստատմանն ուղղված 23 գործողություն։

ՄԱԿ-ի գործառույթները սառը պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը պատերազմից հետո ավելի բարդացավ ՄԱԿ-ի գործառույթները տեղ գտած տարաբնույթ հակամարտությունների պատճառով։ ՄԱԿ-ի խաղաղարար ներուժի մեծացման առումով հատկապես հուսադրող էր Պարսից ծոցում Նամիբիայում տեղ գտած հակամարտությունների կարգավորման գործում նրա խաղացած դերը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 1990 թվականին լիազորելով Քուվեյթը զավթած Իրաքի դեմ բազմազգ զինված ուժերի ռազմական գործողությունները ցույց է տալիս իր կամքը՝ ագրեսորին պատժելու հարցում։ Բանակցային գործընթացի մեջ ներգրավված հակամարտող բոլոր կողմերի շնորհիվ կարգավորվեց Նամիբիայի հակամարտությունը՝ նվազագույն կորուստներով։ Դրա հետ մեկտեղ Լիբերիայում, Սոմալիում, Ռուանդայում և այլուր ՄԱԿ-ը լիովին դրսևորեց իր անզորությունը։ Համաշխարհային հանրությունը տարիներ շարունակ ուղղակի հետևում էր նախկին Հարավսլավիայում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին՝ չունենալով լուրջ դերակատարում դրանց կարգավորման գործում։

Մեծ տերությունների դերը ՄԱԿ-ի գործառույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ն գործում է լիարժեք միայն այն ժամանակ, երբ նրան աջակցում են մեծ տերությունները, և նրանց միջև գերիշխում է համաձայնության մթնոլորտը։ ՄԱԿ-ի կողմից թույլատրված առնվազն երեք ռազմական գործողություններ իրագործվել են ոչ թե ՄԱԿ-ի հովանու ներքո, այլ ԱՄՆ-ի անմիջական ղեկավարությամբ։ Այդ շարքին են դասվում ռազմական գործողությունները Կորեայում (1950-1953 թվականներ), Իրաքում (1990-1991 թվականներ) և Սոմալիում (1992-1993 թվականներ)։

ՄԱԿ-ի դերը միջազգային խաղաղության բնագավառներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած սառը պատերազմի ողջ ժամանակահատվածում և դրանից հետո ՄԱԿ-ն ունեցել է մեծ դերակատարում։ Թե՛ երկբևեռ, թե՛ միաբևեռ աշխարհակարգի պայմաններում միջազգային խաղաղության և անվտանգության, մարդասիրական ու խաղաղարար առաքելությունների, սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներում ՄԱԿ-ի ու նրա տարբեր կառույցների ձեռքբերումները շոշափելի էին։ Նույնիսկ շահերի սուր ընդհարման և հակամարտության պայմաններում տերությունները հարկադրված էին պայքար մղել ստեղծված միջազգային կազմակերպությունների ու համաձեյնացված որոշումների շրջանակներում։

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Նկար Երկիր Սկիզբ Վերջ
0 Գեդվին Ջեբբ
(անգլ.՝ Gladwyn Jebb, 1st Baron Gladwyn)
Մեծ Բրիտանիա
24 հոկտեմբեր 1945 1 փետրվար 1946
1 Տրյուգվե Խալդվան Լի
(նորվ.՝ Trygve Halvdan Lie)
Նորվեգիա
2 փետրվար 1946 10 նոյեմբեր 1952
2 Դագ Համմարշոլդ
(շվեդ.՝ Dag Hammarskjöld)
Շվեյցարիա
10 ապրիլ 1953 18 սեպտեմբեր 1961
3 Ու Տան Բիրմա
30 նոյեմբեր 1961 1 հունվար 1972
4 Կուրտ Վալդհայմ
(գերմ.՝ Kurt Waldheim)
Ավստրիա
1 հունվար 1972 1 հունվար 1982
5 Խավեր Պերես դե Կուելյար
(իսպ.՝ Javier Pérez de Cuéllar Guerra)
Պերու
1 հունվար 1982 1 հունվար 1992
6 Բուտրոս Բուտրոս-Գալի
(արաբ․՝ بطرس بطرس غالي‎‎)
Եգիպտոս
1 հունվար 1992 1 հունվար 1997
7 Քոֆի Անան
(անգլ.՝ Kofi Annan)
Գանա
1 հունվար 1997 1 հունվար 2007
8 Բան Կի Մուն
(կորեերեն՝ 반기문)
Հարավային Կորեա
1 հունվար 2007
1 հունվար 2012

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք Հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան