Ավագ Ուրբաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավագ ուրբաթ, Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր: Նշվում է բոլոր քրիստոնյա եկեղեցիների կողմից: Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բոլոր տաճարներում այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից սկզբում պտտում են եկեղեցու շուրջ իսկ այնուհետև տեղադրում եկեղեցու ներսում` ի տես հավատավոր ժողովրդի: