Ավագ Երեքշաբթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավագ Երեքշաբթին (Աւագ Գշ., հունարեն՝ Μεγάλη Τρίτη) Ավագ Շաբաթվա երեքշաբթին է[1]։

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ երեքշաբթի Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է տասը կույսերի առակը (Մատթ. 25։1-13) և Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաև Ջրհեղեղը և մարդկության կրկին սկզբնավորումը[2]։ Ավագ երեքշաբթին նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է։ Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը։

Երեկոյան ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ։ Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուսը հինգը՝ հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին։ Օրվա ավետարանական պատգամն է. ՙԱրթուն կացեք, որովհետև չգիտեք Տիրոջ գալստյան և ձեր բարի կամ չար գործերի քննության ոչ օրը և ոչ էլ ժամը՚[3]։ Ավագ երեքշաբթի ընթերցվում է Ավետարան ըստ Մարկոսի 12։13-44, Ծնունդների գիրք 6։9- 9.17, Առակների գիրք 9.1-10.6, Եսայի մարգարե 40.9-17, Ավետարան ըստ Մատթեոսի 24.1-26.2[4]։

Այլ եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան ուղղափառ, ինչպես նաև արևելյան կաթոլիկ եկեղեցին, ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը։ Կաթոլիկ և բողոքական եկեղեցիներում ընթերցվում են հատվածներ Սաղմոսների գրքից (71։1-6,15,17), Եսայու գրքից (49։1-6), Հովհաննու ավետարանից(13։21-33,36-38), և Կորնթացիների Ա թղթից (1։18-31)։ Անգղիկան եկեղեցում կատարվում է մյուռոնօրհնեք[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավագ երեքշաբթի հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
  2. «ՄԵԾ ՊԱՀՔ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Ավագ երեքշաբթի. Օրվա խորհուրդը». Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  4. «Ավագ երեքշաբթի։ Տասը կույսերի առակի հիշատակության օր։». Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  5. «Meditations: Tuesday in Holy Week». Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.(չաշխատող հղում)