Դեկորատիվ-կիրառական արվեստ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Հայկական կերպարվեստի հետաքրքրական բնագավառներից է «Դեկորատիվ-կիրառական արվեստը»: Այն լայն զարգացում ստացավ 17-18-րդ դարերում: Դեռ հնագույն ժամանակաշրջաններից Հայաստանը հանդիսացել է Առաջավոր Ասիայի և Անդրկովկասի մետաղամշակման կարևորագույն կենտրոններից մեկը: Այդ մասին են վկայում Գեղամա, Բզնունյաց, Կապուտան լճերից հայտնաբերված մետաղյա իրերը: Պատմական Հայաստանը ոսկու, արծաթի, պղնձի և երկաթի մետաղամշակման կենտրոն է եղել: Լճաշենի, Արմավիրի, Մեծամորի, Կարմիր Բլուրի, Սիսիանի, Դվինի, Անիի պեղումներից հայտնաբերված իրերը մետաղի գեղարվեստական մշակման բարձր մակարդակի վկայություններն են: Մետաղի գեղարվեստական մշակման, զարդերի ու սպասքերի կենտրոններից էին Վասպուրականը, հատկապես Վանը, Կիլիկիան, Սեբաստիան, Կեսարիան, Կարինը, Շիրակը, Սյունիքը, Արցախը և Արարատյան աշխարհը: Մետաղի գեղարվեստական մշակման համար Հայաստանում օգտագործվել են բազմատեսակ մետաղներ` երկաթ, պղինձ, բրոնզ, ոսկի, արծաթ, վարշաղ: Հատկապես կիրառվել են ձուլման, դրվագման, դրոշմազարդման ձևերը, որոնց զուգընթաց լայն կիրառում են ստացել նաև թելքաշ, հատիկավոր, ցանցավոր և արծնապատման եղանակները: Մետաղա գեղարվեստական իրերից պահպանվում են Ս. Էջմիածնում: Դրանք բաժանվում են երեք խմբի. Դեկորատիվ արվեստը միջավայրի, տոնակատարությունների, հանդիսությունների, ցուցադրությունների և այլ միջոցառումների գեղարվեստական ձևավորման, ինչպես նա գեղարվեստական կենցաղային իրերի պատրաստման արվեստն է: Դեկորատիվ-կիրառական արվեստը դեկորատիվ արվեստի և ժողովրդական ստեղծագործության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծող ոլորտ է:
Դեկորատիվ արվեստն սկզբնավորվել է հասարակության զարգացման վաղ շրջանում: Դարերի ընթացքում այն կրել է տարբեր ոճերի և ուղղությունների ազդեցությունը: Մ. թ. ա. II հազարամյակում Չինաստանում ստեղծվել են բրոնզե գեղարվեստական կերտվածքներ, ոսկրե և նեֆրիտե քանդակազարդ առարկաներ, մ. թ. ա. V-III դարերում՝ բարձրորակ մետաքսե գործվածքներ, խեցեղեն, մ. թ. VIII–X դարերում ծաղկման է հասել ճենապակու, իսկ XIV–XVIII դարերում՝ խեցեգործական արտադրությունը: Միջնադարյան Եգիպտոսի դեկորատիվ-կիրառական արվեստում տարածված էին դաջածո գործվածքները, նկարազարդ խեցեգործությունը, ընդելուզված կահույքի պատրաստումը, փայտի փորագրությունը և այլն: Դեկորատիվ արվեստի գանձարանում իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև հայ վարպետները: Կարի, ոսկերչության, դրվագման, խեցեգործության և արհեստների այլ տեսակներ Հայաստանում հայտնի էին մ.թ.ա. III հազարամյակից: Հայկական ոսկերչությունն ու ակնագործությունը զարգացել են ոչ միայն Դվինում, Անիում, Արծնում, Վասպուրականում, Արցախում, Ախալցխայում, այլև Կոստանդնուպոլսում, Լվովում, Թիֆլիսում, Նոր Ջուղայում, Նուխիում, Շամախիում և այլուր: Վաղ միջնադարից մինչև XIX դարը պատրաստվել են թանկարժեք մետաղներով,(Գրակալ (1272 թ, Անի, փայտափորագրություն)) քարերով զարդարված, դրվագված, ընդելուզված գրքերի նրբագեղ կազմեր ու մասնատուփեր: Միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեին փորագրված ոսկրե իրերը, կարմիր կաշվե առարկաները, փայտե քանդակազարդ կերտվածքները: IX–XIII դարերում Հայաստանում զարգացման բարձր մակարդակի են հասել կարը, կտորեղենի ձևավորումը, արտահանվել են բրդե, մետաքսե ինքնատիպ գործվածքներ: Ֆրանսիայում չթի մեծ պահանջարկի ժամանակ հայերը 1677 թ-ին Մարսելում ստեղծել են դաջածո կտորների ֆաբրիկա, որն առաջինն էր Եվրոպայում, իսկ 1699 թ-ին անգլիացիները դաջածո գործվածքներ են պատվիրել Սպահանի հայ վարպետներին: XVII– XVIII դարերում լեհ ազնվականության զգեստի պարտադիր տարր էր «Սլուցկի գոտին», որը պատրաստում էին Սլուցկի հայերը և արտահանում եվրոպական երկրներ: ՀՀ-ում դեկորատիվ-կիրառական արվեստը շարունակում է նորովի զարգանալ ազգային ավանդույթների հենքի վրա: Այդ ոլորտի հայ վարպետներն զբաղվում են ապակու տարատեսակների (հախճապակի, ճենապակի) գեղարվեստական մշակմամբ, արծաթագործությամբ, ոսկերչությամբ, մետաղագործությամբ, փայտագործությամբ, խեցեգործությամբ ևայլն…