Բանակային ավիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի-24 «Կոկորդիլոս» մարտական[1]
Յակ-24 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռ
Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի Մի-24 ուղղաթիռ:
ԱՄՆ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի բանակային ավիացիայի պայմանական նշան

Բանակային ավիացիա (ռուս.՝ Армейская авиация, անգլ.՝ Army aviation), բառակապակցություն, որը տարբեր ժամանակաշրջաններում ընդհանրացնում էր ավիացիայի ձևավորումները զինված ուժերում (ԶՈւ) աշխարհի տարբեր երկրներում։

Այդ բառակապակցությունը տարբեր պետությունների ԶՈւ ռազմական գործում կարող է ունենալ տարբեր իմաստ։

Գրականության մեջ հանդիպում են նաև Ցամաքային զորքերի ավիացիա[2], Ցամաքային ուժերի ավիացիա անվանումները[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիայի ստեղծման պահից ի վեր այն սկսեց ներառվել աշխարհի տարբեր երկրների բանակներում և նավատորմերում։ Եվ համապատասխանաբար բաժանվում էր բանակային և նավատորմային ավիացիաների։

Ռուսաստանի զինված ուժերի բանակային ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակային ավիացիան կազմավորում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի կազմում։ Բանակային ավիացիայի հիմնադրման օր է համարվում հոկտեմբերի 28-ը։ 1948 թվականի այդ օրը Սերպուխով քաղաքում հիմնադրվել է ԽՍՀՄ Զինված ուժերի առաջին ավիացիոն ուղղաթիռային էսկադրիլիան[1]։

Նախկինում բանակային ավիացիա տերմինն ունեցել է այլ իմաստ։ Բանակային ավիացիա, այսինքն բանակի, այլ ոչ թե նավատորմի ավիացիա։ Բանակային ավիացիան ստեղծվել և մարտական գործածության փորձ է ստացել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թվականներին)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ մի շարք պետություններում բանակային ավիացիան գլխավորապես ներկայացվել է հետախուզության ստորաբաժանումներով, կործանիչ և ռմբակոծիչ ավիացիաներով։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում բանակային ավիացիան լայն տարածում է ստացել տեղային պատերազմներում և հակամարտություններում, 20-րդ դարի 70-ական թվականներին հետագա զարգացումն է ստացել։ Դրանց հիմքն էին կազմում տարբեր նշանակության ուղղաթիռները, ինքնաթիռները և ԱԹՍ-երը։

Կայսերական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինժեներական գերատեսչությունը զգուշությամբ էր վերաբերվում ռազմական նպատակներով ավիացիան օգտագործելու գաղափարին։ Միայն 1909 թվականին Ուսումնական օդագնացության պարկին առաջարկվել է հավաքել 5 ինքնաթիռ։ Այնուհետև ռազմական գերատեսչությունը արտասահմանյան ընկերություններից գնել է մի քանի Wright և Ֆարման ինքնաթիռներ։ Մինչդեռ Ռուսաստանում բացվել էին մի քանի ձեռնարկություններ, որոնք արտադրում էին շարժիչներ և ինքնաթիռներ։ Դրանցից մի քանիսը համարվում էին ֆրանսիական գործարանների դուստր ձեռնարկություններ։ 1909-1917 թվականներին Ռուսաստանում ստեղծվել են 20-ից ավել ավիացիոն ձեռնարկություններ։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջանում՝ 1941 թվականին ԽՍՀՄ Զինված ուժերի Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ռազմաօդային ուժերը բաժանվում էին՝

Այլ պետությունների զինված ուժերի բանակային ավիացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի-28 ուղղաթիռը ՄԱԿՍ-2007 ցուցահանդեսում:
Մի-171Շ ուղղաթիռը ՄԱԿՍ-2007 ցուցահանդեսում:
Կա-226Տ:

ԱՄՆ զինված ուժերի բանակային ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում բանակային ավիացիան մտնում է ԱՄՆ զինված ուժերի կազմի մեջ, և կոչվում է Բանակային ավիացիայի կորպուս։ Զինված է մարտական և տրանսպորտա-մարտական ուղղաթիռներով, անօդաչու սարքերով (ԱԹՍ)։ Մարտական գործողությունները վարում է բանակային օպերացիաների կամ հետևազորային, տանկային և օդադեսանտային միավորումների մարտական գործողությունների հետ համատեղ։

Անգլիայի զինված ուժերի բանակային ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի բանակային ավիացիան զինված է տրանսպորտային, գրոհային, բազմանպատակային ուղղաթիռներով և տրանսպորտային ինքնաթիռներով։

Գերմանիայի զինված ուժերի բանակային ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի դրությամբ սպառազինության մեջ առկա էր 518 միավոր MBB Bo 105 ուղղաթիռներ, մի քանի միավոր ԱԹՍ։

Ռուսաստանի ԶՈւ բանակային ավիացիայի հիմնական սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև թվարկված ուղղաթիռները ներկայացված են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում տարբեր մոդելներով և մոդիֆիկացիաներով, ներկայացված սպառազինության որոշ մոդելներ և մոդիֆիկացիաներ ՌԴ զինված ուժերում չեն օգտագործվում կամ համարվում են արտահանվող սպառազինություն։

Բազմանպատակային ուղղաթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի-1 (նախորդ)
  • Մի-2 (նախորդ)
  • Մի-4 (նախորդ) առաջին սերիական ուղղաթիռն է, որն ունի ներկառուցված սպառազինություն։
  • Կա-226, Կա-226Տ։

Մարտական ուղղաթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտային (տրանսպորտա-մարտական) ուղղաթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Применение вертолётов огневой поддержки // Устав СВ США FM-17-50, 1977 год;
  • Советская военная энциклопедия, М., Воениздат, 1976 год;
  • Элтон Р., «Аэромобильная дивизия в 70-е годы в Армии США.», 1972 год;
  • Белов М. И., Авилин В. Ф., «Аэромобильные операции армии США.», — Воениздат, М.: 1977 год;
  • «Воздушно-десантные операции сухопутных войск США.», — ГРУ ГШ, М.: 1988 год;
  • Колеко Л. Воздушно-десантные войска США // «Труппендинст» (Австрия), № &; 5.;— 1987 год;
  • Ведение боевых действий // Полевой устав Армии США., — М.: ГРУГШ, 1986 год;
  • «Зарубежное военное обозрение» № 5, 6, 8/ 1988 год; 6/1993 год; 5/1994 год; 7/1995 год; 2,3/1990 год; 6/1991 год.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]