Անրի Ֆարման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անրի Ֆարման (ֆր.՝ Henri Farman, անգլ.՝ Henry Farman, մայիսի 26, 1874, Փարիզ, Ֆրանսիա - հուլիս 18, 1958, Փարիզ), ֆրանսիա ավիակոնստրուկտոր, օդաչու և արդյունաբերող, ավիացիայի պիոներներից։

1909 թվականին Փարիզի մոտ հիմնել է դպրոց՝ օդաչուներ պատրաստելու համար։ Ստեղծել է ավելի քան 30 տեսակի ռազմական և քաղաքացիական ինքնաթիռ և ավիաշարժիչ։ 1912 թվականին հիմնել է «Ֆարման» ֆիրման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png