Հեծանիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեծանիվներ. Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտարանային բառարանի նկար
Տուրիստական հեծանիվ, Գերմանիա
Հեծանվահրապարակ Նիդերլանդներում
«Գիշերը հեծանիվով – 7» ակցիայի մասնակիցները դիմավորում են լուսաբացը Էրեբունի ամրոցում։

Հեծանիվ, անիվներով տրանսպորտային միջոց, որը շարժվում է մարդու մկանային ուժի շնորհիվ՝ ոտնակների միջոցով։ Առավել տարածված են երկու ակնանի հեծանիվները, սակայն կան նաև մի ակնանի, երեք ակնանի, ինչպես նաև բամաթիվ ակներով հեծանիվներ։

Հեծանիվի էվոլjուցիան

Պատմություն[խմբագրել]

Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։

Առաջին երկանիվ հեծանիվները երևացին 19-րդ դարի սկզբներին։ 1817 թվականին բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեխանիվը, հետո 1818, որը նա անվանեց՝ «մեքանա վաղելու համար» (Laufmaschine) թվականին իրագործեց առաջին ինքնագնացը (самокат): Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից Էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում Էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ, առաջին անվին ամրացված շարժաթև և ոտնակ։ Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ)։ մեր ժամանակների հեծանիվներին մնան առաջին հեծանիվը ստեղծվեց անգիացի՝ Ջեյմս Քեմպ Ստարլիի կողմից 1884 թվականին, այն կոչվում էր Ռովեր (Rover, «Скиталец»):

19-րդ դարի վերջում հեծանիվի կառուցվածքին ավելացվեցին շղթայական փոխանցում, գնդառանցքակալներ (1877), պնևմատիկ դողեր (1889), ագատ ընթացք (1894), փոխանցումների փոխարկման մեխանիզմ (1899

Սկսվեց հեծանիվի արդյունաբերական արտադրությունը։ Այդ նույն ժամանակ հեծանիվը սկսեց կիրառվել ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և հանդերձանք փոխադրելու և կապի միջոց, եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր։

Տեսակներ[խմբագրել]

Միակնանի հեծանիվ

Հեծանիվները ըստ նշանակման և կառուցվածքի առանձնահատկությունների լինում են ճանապարհային, դեռահասների, մարզական, մանկական և հատուկ։ Դրանք միմյանցից տարբերվում են չափերով, կմախքի ձևով և ամրությամբ, զանգվածով, դողերի լայնությամբ, արգելակների տիպով և առկայությամբ (տրեկային մարզական հեծանիվները չունեն արգելակ և ազատ ընթացք)։

Հեծանիվները հանդերձվում Է նաև շարժիչով։

Հեծանիվն աշխարհում[խմբագրել]

Ներկայումս ողջ աշխարհում օգտագործվում է միլիարդից ավելի հեծանիվ։ Ուստի և հեծանիվը ամենատարածված տրանսպորտային միջոցներից մեկն է համարվում։ Հեծանվին հանրաճանաչություն բերեց ցածր գինը, թեթև քաշը, վառելիքի օգտագործման բացակայությունը, հարաբերական անվտանգությունը և արագություն զարգացնելու համար կիրառական ուժի լավ հարաբերակցությունը։

2005 թ. Մեծ Բրիտանիայում հասարակական հարցման արդյունքում հեծանիվը ճանաչվել է 1800֊ից վեր մարդկության կատարած մեծագույն տեխնիկական գյուտը՝ հավաքելով անհամեմատ ավելի շատ ձայն, քան ինտերնետը կամ ներքին այրման շարժիչը։ Հեծանիվի օգտին քվեարկել է ավելի շատ մարդ, քան մնացած բոլոր տեխնիկական նորարարությունների օգտին՝ միասին վերցված[1]։

Հեծանիվի հասարակական դերը[խմբագրել]

Հեծանիվների արդրությունը խթան հանդիսացավ տեխնիկայի ավելի խոշոր զարգացման համար: Նախ և առաջ ստեղծվեցին պահեստամասեր, որոնց արդյունքում էլ հետագայում՝ ավտոմեքենաների, գնացքների, զինամեքենաների, ինքնաթիռների արտադրության հիմքը դրվեց: Հեծանիվը հիմք է հանդիասացել այժյան մի շարք շլացուցիչ ավտոմեքենաների կազմակերպությունների՝ Շկոդա, Ռովեր, Օպել և այլնի: Հեծանիվների օգտագործումից հետո սկսվեցին ճանապարհների բարելավումները՝ հարթեցումները, լայնացումները և այժմյան սպիտակ, դեղին փողոցում նկարված անցումների միտքը ծագեց հետնիոտների համար: հեծանիվը կանանց ազատեց մի շարք անհարմար զգեստներից՝ կորսետներից, մի խոսքով որոշակի ազատության հիմք դարձավ:


Հեծանիվը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանի Հանրապետության երթևեկության կանոների համաձայն հեծանիվը «տրանսպորտային միջոց» է։[2]

Չնայած դրան, հեծանիվը Հայաստանում ամենաքիչ գործածվող փոխադրամիջոցներից է (մինչև վերջերս հեծանիվ կարելի էր տեսնել առավելապես գյուղական շրջաններում)‌[աղբյո՞ւր]։ 2000֊ական թվականներին ստեղծվեցին մի շարք կազմակերպություններ և երիտասարդական նախաձեռնություններ, որոնց շնորհիվ, հատկապես մայրաքաղաք Երևանում, զգալիորեն ակտիվացել է հեծանվի՝ որպես երթևեկության միջոց գործածումը։ Այս միջոցառումների շնորհիվ հաճախակի են դարձել նաև հեծանվաարշավները, հեծանվորդային ակցիաները և մրցավազքերը։

2013 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց լեռնային՝ քրոս-քաունթրի մրցում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Caunter C. F. The History and Development of Cycles Science Museum London 1972.
  • David B. Perry, Bike Cult: the Ultimate Guide to Human-powered Vehicles, Four Walls Eight Windows, 1995.
  • Roni Sarig, The Everything Bicycle Book, Adams Media Corporation, 1997
  • US Department of Transportation, Federal Highway Administration. "America's Highways 1776-1976", pp. 42–43. Washington, DC, US Government Printing Office.
  • David Gordon Wilson, Bicycling Science, MIT press, ISBN 0-262-73154-1
  • David V. Herlihy, Bicycle: The History, Yale University Press, 2004
  • Frank Berto, The Dancing Chain: History and Development of the Derailleur Bicycle, San Francisco։ Van der Plas Publications, 2005, ISBN 1-892495-41-4.

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • [1]- Женский велосипед
  • [2] - Հեծանիվների և անվավոր մեքենաների թանգարան Կանադայում