Անիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայլի անիվ

Անիվ (նաև` ակ), լինում է շրջանաձև և տափակ, զանգվածային կամ ճառագայթաձև ճաղերով, պտտվում է իր առանցքի շուրջը` միշտ իրեն ուղղահայաց սռնու հետ միասին կամ չպտտվող սռնու վրա: Օգտագործվում է սայլեր, ավտոմեքենաներ, վագոններ շարժելու կամ մեխանիկական այլ աշխատանքներ կատարելու համար: Սայլանիվի մասին առաջին վկայություննները (ժայռապատկերներ, պեղածոներ) վերաբերում են դեռևս մ.թ.ա. 5-4 հազարամյակներին (Միջագետք, Հայկական լեռնաշխարհ, Փոքր Ասիա, Հնդկաստան):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png