Հողմաղաց
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մ.թ.ա 3000 թ. Եգիպտոսում մարդկանց կողմից առաջին անգամ կիրառվեց քամու էներգիան՝ առագաստանավի տեսքով: Առագաստները կլանում էին քամու էներգիան՝ նավը ջրի վրայով տեղափոխելու համար:
Հացահատիկ աղալու համար նախատեսված ամենավաղ հողմահացերն ի հայտ եկան մ.թ.ա 2000 թվականին հնագույն Պարսկաստանում:
Այս հին սարքերը բաղկացած էին մեկ կամ երկու ուղղահայաց փայտե չորսուներից, որոնց գագաթում գտնվում էր աղացաքարը՝ ամրացված քամուց պտտվող ձողերին:
Հացահատիկ աղալու համար քամու էներգիան գործի դնելու գաղափարը արագորեն տարածվեց Միջին Արևելքով և լայնորեն կիրառվում էր նախքան առաջին քամաղացի հայտնվելը Եվրոպայում:
Մ.թ.ա 11-րդ. դարից սկսած եվրոպական խաչակիրներն իրենց հետ հայրենիք բերեցին այդ միտքը, և ծնվեց մեզնից շատերին ծանոթ հոլանդական տիպի հողմաղացը:
[խմբագրել] Հողմային տուրբիններ
Հողմային տուրբիններ օգտագործվում են քամու էներգիան էլեկտրականության վերածելու համար։ Քամու էներգիայի տեխնոլոգիայի և կիրառման զարգացումը բարենպաստ պայմանում էր գտնվում մինչև 1930-ականները, երբ թվով 600,000 հողմային տուրբիններ գյուղական շրջաններին ապահովեցին էլեկտրականությամբ և ջրով: Էլեկտրականության լայնածավալ մատակարարումն արագորեն տարածվեց ֆերմաներում, գյուղերում, և ԱՄՆ-ում:
Քամու էներգիայի շահագործումը կրճատվեց, սակայն այն կրկին աճեց 1970-ականների սկզբին Միացյալ Նահանգներում՝ նավթի պակասի հետևանքով: Վերջին երեսուն տարիների ընթացքում հետազոտությանն ու զարգացմանը միախառնվել են ֆեդերալ ղեկավարության շահերն ու հարկային դրդապատճառները: 1980 թվականի կեսերին քամու տուրբիններն ունեին բնորոշ մաքսիմալ հզորություն՝ 150 կվ: 2006 թ. առևտրական փոխշահավետ տուրբիններն, ընդհանուր առմամբ, հասնում են մինչև 1մվ հզորության և ունեն մինչև 4 մվ արտադրողականություն:
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի: Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին: |