Հեծանվավազք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cycling.gif

Հեծանվային սպորտ — մարզաձև, որին մասնակցում էին միայն տղամարդիկ, իսկ 1984-ից` նաև կանայք։

Մրցությունները տեղի են ունենում հեծանվահրապարակում և հատուկ խճուղում։

Խճուղային հեծանվավազքի մրցումներում խաղարկվում են երկու մրցաձևեր` խմբակային և թիմային մրցավազքեր։ Հեծանվահրապարակային սպորտում խաղարկվում են 1 կիլոմետր արագընթաց հեծանվավազքի, 1 կմ հիտ տեղից, 4 կմ անհատական հետապնդման և 4 կմ թիմային հետապնդման հեծանվավազքի առաջնություններ։

Աշխարհի, Եվրոպայի և պետությունների առաջնություններում կանայք մրցում են 1 կմ արագընթաց վազքում, 3 կմ հետապնդման մրցավազքում, 500 մետր հիտ` տեղից վազքում և խմբակային խճուղային վազքում։ Տարբեր տեսակի մրցումներրում տղամարդիկ մրցում են նաև երկտեղանոց հեծանիվներով` 2 կմ հեծանվահրապարակային, առաջատարի ետևից հեծանվահրապարակային մրցավազքերում և այլն։

[խմբագրել] Պատմություն

Հեծանվային սպորտի առաջին պաշտոնական մրցումները կայացել են 1869-ին Ֆրանսիայում փայտաշեն հեծանիվներով։ Աշխարհի առաջին առաջնությունները կազմակերպվել են Չիկագոյում (1893) և Կոպենհագենում (1921)։

[խմբագրել] Հեծանվային սպորտը Հայաստանում

Հայաստանում հեծանվային սպորտը հիմնադրվել է անվանի հեծանվորդ Ռ. Ավշարովի նախաձեռնությամբ 1926-ին։ Հայ հեծանվորդներից հաջողության են հասել Ա. Բոյաջյանը, Տ. Ավագյանը, Վ. Հայրապետյանը, Հ. Ավետիսյանը, Ն. Հովհաննիսյանը, Հ. Քոչարյանը, Ն. Ավետիսյանը, Օ. Կլևցովը, Մ. Շաբոյանը և այլոք։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 203։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով