Խտրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խտրականություն, որոշակի կատեգորիայի մարդկանց իրավունքների սահմանափակում կամ ընդհանրապես իրավունքներից զրկում՝ ըստ նրանց ազգային, ռասայական պատկանելության, սեռի կամ այլ հատկանիշների։ Բուրժուական երկրներում առավել տարածված է ռասայական խտրականությունը (ԱՄՆ-ում՝ սևամորթների, հնդկացիների, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում՝ ոչ բուրական և ոչ եվրոպական ժողովուրդների նկատմամբ)։ Կապիտալիստական երկրներում կիրառվում են նաև խտրականությունյան այլ ձևեր, կանանց և երիտասարդների աշխատանքի ցածր վարձատրություն, կրոնական կամ քաղաքացիական հայացքների համար մարդկանց իրավունքների սահմանափակում և այլն։

Իսկ միջազգային հարաբերություններում խտրականությունը՝ որևէ պետության ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համար պակաս իրավունքների սահմանումն է այլ պետության ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համեմատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png