Մոտոռոլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոտոռոլլեր

Մոտոռոլլեր, մոտոցիկլետի տարատեսակ։ Նախատեսված է հիմնականում քաղաքում երթևեկելու համար։

Մոտոռոլլերն ունի մի շարք առավելություններ մոտոցիկլետի նկատմամբ․ ավելի հարմար է նստելու համար, վարորդը և ուղևորը հանդիպակաց քամուց և ցայտերից պաշտպանված են ղեկից դեպի ներքև ու հետ գնացող վահանով, իսկ շարժիչից, փոխհաղորդակից, բաքից՝ ագուստներով։ Փոքր տրամագծի անիվների շնորհիվ մոտոռոլլերն ունի բարձր մանրևայնություն, սակայն գրունտային ճանապարհներին անցունակությունը փոքր է։ Շարժիչի հովացումն օդային է, հարկադրական (օդափոխիչի օգնությամբ), ինչը հնարավորություն է տալիս երթևեկել առանց շարժիչի գերտաքացման։

Կան նաև ապրանքատար մոտոռոլլերներ (բեռնատարողությունը՝ 250 կգ), եռանիվ մեքենաներ են՝ հետնամասում բաց, եզրավոր հարթակի տեսք ունեցող թափքով, միա կամ երկտեղ նստոցով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոտոռոլլեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 46