Սեմական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեմական լեզուները — լեզվաընտանիք, որը հաճախ միավորում են ավելի մեծ` սեմա-քամյան ընտանիքի մեջ, համարելով նրա մի ճյուղը։ Սեմական լեզուները տարածված են Արաբիայում, Առաջավոր Ասիայում, Աֆրիկայի հյուսիս-արևելյան շրջաններում (Իրաք, Քուվեյթ, Օման, Ադեն, Սոքոթրա կղզի, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Լիբանան, Իսրայել, Մալթա, Եթովպիա

Բովանդակություն

[խմբագրել] Սեմական լեզուների խմբերը

Սեմական լեզուները բաժանվում են երկու խմբի`

1. հարավային, որի մեջ մտնում են արաբերենը, հաբեշական լեզուները (ամհարերեն, գուրագե, հարարի, տիգրե, տիգրինյա), էհկիլի (շաուրի), մեհրի, սոքոթրի, ինչպես նաև մեռած հարավային արաբերեն (սաբեական և մինեական բարբառներով) և գեեզ (կամ եթովպերեն) լեզուները,

2. հյուսիսային, որի հյուսիս-արևելյան ճյուղն է կազմում աքքադերեն (ասուրական և բաբելոնյան բարբառներով), հյուսիս-արևմտյանը` քանանյան լեզուները` հին հրեերենը կամ եբրայեցերենը, որ այժմ կոչվում է իվրիտ, ուգարիտական, մոավիտյան լեզուները, փյունիկերենը, արամեական լեզուները, արևմտյան արամեականը` հին արամերեն, պալմիրերենը, նաբաթերենը և հյուսիսային արամեական լեզուները` մանդայերենը, ինչպես նաև կենդանի լեզու ասորերենը։

[խմբագրել] Հին գրականություն սեմական լեզուներով

Հատկապես աքքադերենով, հին հրեերենով, արաբերենով պահպանվել է հնուց եկող հսկայական գրականություն։

[խմբագրել] Հնչյունական առանձնահատկություններ

Սեմական լեզուներում բնորոշ է ձայնավորների սահմանափակ թիվը (a, i, u), բաղաձայնների երեք շարքը (ձայնեղ, խուլ և կոկորդային պայթյունով արտասանվող բաղաձայններ)։ Արմատը գերազանցապես կազմված է երեք բաղաձայնից։ Բառակազմական և քերականական իմաստներն արտահայտվում են հիմնականում ձայնավորների փոփոխությամբ։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 272։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով