Ստրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սթրես (անգլ. stress - «լարվածություն» բառից) - օրգանիզմի ընդհանուր և առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան զանազան արտաքին և ներքին ազդեցությունների (սթրեսորների) նկատմամբ, ինչպես նաև օրգանիզմի նյարդային համակարգի համապատասխան վիճակը։

Բովանդակություն

[խմբագրել] Թերմինի պատմությունը

«Սթրես» բառը շրջանառությա մեջ է մտել 19-րդ դարից և մինչև այժմ առօրեական խոսքի մեջ գործածվում է որպես բացասական իմաստով։ Սթրես թերմինը գիտական աշխարհում առաջին անգամ գործածել է Ու. Քենոնը։ Թերմինը առաջացել է անգլերեն stress բառից, որ նշանակում է ճնշում, լարվածություն։

[խմբագրել] Սթրեսի (ընդհանուր ադապտացիոն համախտանիշի) տեսություն

Սթրեսի կոնցեպցիան մշակել և զարգացրել է կանադացի բնագետ, էնդոկրինոլոգ և կենսաբան Հանս Սելյեն քսաներորդ դարի 30-ական թվականներին։ Նա սթրեսը սահմանեց որպես ընդհանուր ադապտացիոն համախտանիշ (ԸԱՀ), մեկընդմիշտ տարբերակեց էվսթրեսը (էուսթրես, eustress) դիսթրեսից (distress) տարանջատեց սթրեսի ընթացքի փուլերը, «սթրես» հասկացությունը բարձրացրեց մինչև կյանքի ցուցիչի աստիճանի։ Ըստ Սելյեի սահմանման սթրեսը օրգանիզմի ոչ յուրահատուկ (ոչ սպեցեֆիկ) պատասխանն է, ռեակցիան միջավայրի ցանկացած փոփոխությանը (յուրահատուկ ազդակներին)։ Օրգանիզմը չի կարող անտարբեր մնալ ներքին և արտաքին ազդեցությունների նկատմամբ, նա անպայման պատասխան ռեակցիաներ է տալիս, որոնց վերջնական նպատակը միջավայրի պայմաններին հարմարվելն է՝ ադապտացիան։ Սելյեն այդ պատասխան ռեակցիաներում մի ընդհանուր բան է առանձնացրել. «Բջջի և օրգանիզմի հարմարողական բիոքիմիական ռեակցիաները զարմանալիորեն նման են անկախ ազդեցության բնույթից»։ Ցանկացած պահանջ, որ ներկայացվում է օրգանիզմին, որոշ չափով ինքնատիպ է։ Բայց բոլոր ազդեցությունները ներկայացնում են մեկ ընդհանուր պահանջ՝ վերափոխման ոչ սպեցեֆիկ պահանջը, որը կայանում է ներկայացված դժվարությանը ադապտացվելու մեջ, ինչպիսին էլ այն լինի։ Ադապտացիոն ֆունկցիաներ իրագործելու պահանջը առաջացնում են մեր վրա ազդող բոլոր ագենտները, անկախ իրենց յուրահատուկ էֆեկտից։ Այդ ֆունկցիաները վերականգնում են օրգանիզմի նորմալ վիճակը, հոմեոստազը, հավասարակշռությունտ, որ խախտել էր ազդակը։ Հենց այդ ոչ յուրահատուկ պահանջը, ըստ Սելյեի, կազմում է սթրեսի էությունը։

[խմբագրել] Սթրեսի փուլերը ըստ Հ.Սելյեի

[խմբագրել] Ֆիզիոլոգիական սթրես

[խմբագրել] Հոգեբանական սթրես

[խմբագրել] Նայել նաև

[խմբագրել] Աղբյուրներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով