Կլիշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրիստման Ատկինոսոնի ծաղրանկարը «Punch» ամսագրի համար` ծաղրի ենթարկելու այն կլիշեները, որոնք կիրառվում են ժամանակակից գրականությունում 1885 թվական

Կլիշե (ֆր.՝ cliché) կամ շաբլոն դարձվածք[1], արտահայտություն, միտք կամ տարր գեղարվեստական ստեղծագործություններում, որը ժամանակի ընթացքում հաճախակի կիրառվելով կորցրել է իր նախնական իմաստն ու ազդեցությունը այն աստիճան, որ դիտարկվում է ծեծված կամ էլ հնացած։ Հիմնականում կլիշեները այնպիսի արտահայտություններ են, որ ժամանակին համարվում էին իմաստալից և արդիական[2]։ Դարձվածաբանության մեջ եզրույթը ստացել է ավելի շատ մեխանիկական բնույթ և արմատավորվել մարդկանց լեզվում։ Տերմինը հաճախակիորեն օգտագործվում է ժամանակակից մշակույթում բացատրելու մի գործողություն կամ արտահայտություն, որ կանխատեսելի է հիմք ընդունելով նախորդող իրադարձությունները։ Սովորաբար, կլիշեները արտահայտում են բացասական իմաստ։ Կարող են և՛ համապատասխանել, և՛ միևնույն ժամանակ չհամապատասխանել իրականությանը[3]։ Դրանցից մի քանիսը կարծրատիպեր են, իսկ մնացածը փաստեր կամ ճշմարիտ իրողություններ, որոնք ընդունված են բոլորի կողմից[4]։ Կլիշեները մեծ մասամբ օգտագործվում են գեղարվեստական գրականությունում՝ այն ծիծաղաշարժ դարձնելու համար։

Գոյություն ունեն այնպիսի արտահայտություններ, որոնք նախկինում ուշագրավ էին և մեծ ազդեցություն ունեին մարդկանց վրա, իսկ այժմ չափազանց շատ օգտագործման պատճառով կորցրել են իրենց կարևորությունը[5]։ Ֆրանսիացի պոետ Ժեռառ դը Նեռվալի խոսքերով․ «Առաջին տղամարդը, ով համեմատեց կնոջը վարդի հետ հանճարեղ բանաստեղծ էր, իսկ երկրորդ անգամ նման համեմատություն կատարողը պարզապես անմիտի մեկն էր»[6]։ Կլիշեն շատ հաճախ արտահայտում է վերացական գաղափարներ, որոնք արտահայտվում են համաբանության կամ չափազանցության միջոցով՝ ավելի տպավորիչ դարձնելու համար։ Կլիշեների հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնք վերցված են առօրյա կյանքից[7][8]։ Խոսակցական լեզվում կլիշեները որոշ չափով կարող են ազդեցություն թողնել, սակայն հարկ է նշել, որ դրանց օգտագործումը գրավոր և բանավոր խոսքի ժամանակ, ինչպես նաև բանավեճերի ընթացքում կդիտվի որպես գիտելիքի պակասի, անփորձության և անհնարամտության նշան։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կլիշե» բառը փոխառված է ֆրանսերենից (cliché), որտեղ արտահայտված է ("clicher" թրխկացնել, հարվածել) բայի անցյալ ժամանակաձևով։ Հիմնականում օգտագործվում է որպես գոյական։ Կլիշեն առաջացել և գործարկվել է տպագրության ոլորտում[9]։ Տերմինը հորինվեց հրատարակիչների կողմից և կատարում էր պայմանական լեզվի դեր՝ խոսելու այնպիսի ստերեո տպագրությունների, էլեկտրամեկուսացման սարքերի, և օֆսեթ տպագրությունների մասին, որոնք մեկից ավելի անգամ կարող էին տպել միևնույն պատկերը[9][10]։ Կա մի վարկած, որ տերմինը իր անունն է ստացել "Dab" (Ստերեո տպագրության տեսակ, որի ժամանակ բլոկը տեղադրում են հալած մետաղի մեջ՝ մատրիցա ստեղծելու համար) տպագրության ժամանակ առաջացող «թեթև թրխկոցի» պատճառով[11][12]։ Ձայների միջև նմանության շնորհիվ կլիշեն ստացավ իր ներկայիս անվանումը։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված ճյուղ որպես բնության էլեմենտ՝ ստեղծելու իլուզիոն տեսարան[13] Համարվում է վիզուալ կլիշե

Տարբեր բառարաններ ընդունում են նաև clichéd փոխառված տարբերակը, որը նույնպես ունի նույն իմաստը[14][15][16][17]։ Կլիշեն շատ հաճախ օգտագործվում է նաև որպես ածական[15][16] չնայած, որ որոշ բառարաններ չեն ընդունում բառի ածականական գործածությունը[14][17]։ Cliché-ն դիտարկվում է որպես գոյական, իսկ clichéd-ը՝ ածական։

Մտքի աշխատանքը խոչընդոտող կլիշեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտքերի հոսքը խոչընդոտող կլիշեները նաև հայտնի որպես ուղեղի աշխատանքի արգելակիչներ[18] և «իմաստաբանական թյուրիմացություն առաջացնող խոչընդոտներ»[19] բառեր կամ արտահայտություններ են, որոնք խանգարում են մարդուն արտահայտել իր քննադատողական մտածողությունը որևէ թեմայի շուրջ[20]։ Սովորաբար դրանք կարճ, պարզ և առաջին հայացքից ճշմարիտ թվացող արտահայտություններ են, որոնք միտված են շեղելու մարդկանց ուշադրությունը կամ միտքը[20]։ Հիմնականում խոսքը գնում է արմատավորված արտահայտությունների մասին, որոնք գալիս են հին ժողովրդական բանահյուսությունից և համարվում են ճշմարիտ և իմաստալից խոսքեր[18]։ Օրինակ՝ «Հերի՛ք այդքան գլուխ կոտրես»[21], «Նորից նույն երգն ես երգում[22]», «Ի՞նչ հետևանքներ կունենան իմ քայլերը»[18]։ Տերմինը առավել հայնտի է դարձել 1961 թվականին հոգեբույժ Ռոբերտ Ջեյ Լիֆթոնի «Մտածողության հեղափոխություն։ Տոտալիզմի հոգեբանությունը և Չինաստանում ուղեղի լվացման համակարգը» (անգլ․՝ "Thought Reform and the Psychology of Totalism: A Study of "Brainwashing" in China") գրքի շնորհիվ[20]։ Լիֆթոնը ասում է․«Ամբողջատիրական հասարակության լեզուն արտացոլվում է մարդկանց ուղեղի լվացման և մտքի աշխատանքը խոչընդոտելու մեջ։ Մարդկության առջև ծառացած բարդագույն խնդիրներից մեկը քողարկված է այդ պարզագույն և առաջին հայացքից ճշմարիտ հնչող արտահայտությունների մեջ, որոնք հեշտ են հիշվում և հետագայում արմատավորվում մարդկանց խոսքի մեջ։ Դրանք սկզբնավորում են գաղափարախոսական վերլուծության թե՛ սկիզբը թե՛ ավարտը»[23]։ Շատ հաճախ կլիշեները հետին նպատակով օգտագործվում են բանավեճի ժամանակ հակառակորդին հակառակ պատասխան տալու կամ ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելու և ստիպելու մտածել այնպես ինչպես դու ես ցանկանում։ Չնայած, որ կլիշեների օգտագործումը չի խրախուսվում, շատ մարդիկ կիրառում են դրանք սովորության համաձայն, ինչպես նաև իրենց արդարացնելու, հակադարձելու մեկ ուրիշի կարծիքին, համոզմունքները դրսևորելու կամ ինքնապաշտպանվելու համար[18][24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անգլերեն-հայերեն բառարան, Նելլի Ռուբենի Բարաթյան - Cliché». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. Gary Blake and Robert W. Bly, The Elements of Technical Writing, pg. 85. New York: Macmillan Publishers, 1993. ISBN 0020130856
  3. Short Story Library Thick skin and writing, cliché, but true Արխիվացված 2010-02-26 Wayback Machine - Published By Casey Quinn • May 10th, 2009 • Category: Casey's Corner
  4. The Free Dictionary - Cliche
  5. Mason, David; Nims, John Frederick (1999). Western Wind: An Introduction to Poetry. McGraw-Hill. pp. 126–127. ISBN 0-07-303180-1.
  6. Biography and Quotations of Gérard de Nerval
  7. Loewen, Nancy (2011). Talking Turkey and Other Clichés We Say. Capstone. էջ 11. ISBN 1404862722.
  8. «Definition of Cliché». Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  9. 9,0 9,1 «cliche». www.etymonline.com. Online Etymology Dictionary. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  10. Westwood, Alison (2011). The Little Book of Clichés. Canary Press eBooks. ISBN 1907795138.
  11. Mosley, James. «Dabbing, abklatschen, clichage...». Type Foundry (blog). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. Bergel, Giles. «Printing cliches». Printing Machine (blog). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. Freeman, Michael (2004). Nature and Landscape Photography. Lark Books. էջ 36. ISBN 1-57990-545-5. Վերցված է 2009 թ․ հուլիսի 2-ին.
  14. 14,0 14,1 «cliche». The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. n.d. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  15. 15,0 15,1 «cliché». Merriam-Webster Online Dictionary. 2010. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  16. 16,0 16,1 «cliché». Dictionary.com Unabridged. n.d. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  17. 17,0 17,1 Brown, Lesley, editor (1993). «cliché». New Shorter Oxford English Dictionary. Clarendon Press. ISBN 0-19-861271-0. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. 18,0 18,1 18,2 18,3 Chiras, Daniel D. (1992), "Teaching Critical Thinking Skills in the Biology & Environmental Science Classrooms", The American Biology Teacher, 54 (8): 464–468, doi:10.2307/4449551
  19. Yudkowsky, Eliezer (2007 թ․ օգոստոսի 24). «Semantic Stopsigns». Less Wrong. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  20. 20,0 20,1 20,2 Kathleen Taylor (2006 թ․ հուլիսի 27). Brainwashing: The Science of Thought Control. OUP Oxford. էջ 21. ISBN 978-0-19-920478-6.
  21. Morisy, Ann (2009), Bothered and Bewildered: Enacting Hope in Troubled Times, A&C Black, p. 29, ISBN 9781847064806, retrieved October 25, 2016
  22. Clampitt, Phillip G.; Williams, M. Lee (Winter 2007), "Decision Downloading", MIT Sloan Management Review, vol. 48 no. 2, retrieved October 25, 2016
  23. Lifton, Robert J. (1989). Thought Reform and the Psychology of Totalism: A Study of Brainwashing in China. UNC Press. էջ 429. ISBN 978-0-8078-4253-9.
  24. Peterson, Britt "Scientology's enturbulating lingo"Boston Globe, retrieved October 25, 2016

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլիշե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 482