Սեն Պիեռ և Միքելոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Map of Saint Pierre and Miquelon.gif

Սեն Պիեռ և Միքելոնը (ֆրանսերեն՝ Saint-Pierre-et-Miquelon) անդրծովյան համայնք է Ֆրանսիայի կազմում, որը գտնվում է մի քանի կղզյակների վրա Ատլանտյան օվկիանոսում, 20 կմ դեպի հարավ կանադական Նյուֆաունլենդ կղզուց Կաբոթա նեղուցում։ Սեն Պիեռ և Միքելոնը միակ տարածքն է, որը մնացել է Նոր Ֆրանսիա գաղութից։