Արևադարձային գոտիներ
Արևադարձային գոտիները երկրի երկու բնական գոտիներ են հյուսիսային և հարավային կիսագնդերում, մոտ 20° և 30° լայնությունների միջև: Բնութագրվում է օդի բարձր ջերմաստիճաններով (ամսական միջինը 10°-ից բարձր) , պասատային շրջանառության տիրապետությամբ և տեղումների սակավությամբ ` տարեկան 200 մմ-ից պակաս (բացառությամբ մայրցամաքների արևելյան լեռնային շրջանների): Արևադարձային գոտիների ցամաքային մասում տիրապետում են անապատներն ու կիսանապատները , որոնք առավել խոնավ շրջաններում փոխարինվում են սավաննային և անտառային լանդշաֆտներով : Այստեղ առանձնացվում են արևադարձային խոնավ անտառների, արևադարձային նոսր անտառների, չոր անտառների և սավաննաների, արևադարձային կիսանապատների և արևադարձային անապատների զոնաները: Արևադարձային գոտիների սահմաններում օվկիանոսը բնութագրվում է ջրի բարձր ջերմաստիճանով և աղիությամբ, թթվածնի սակավությամբ և դրանցով պայմանավորված կենսաքիմիական առանձնահատկություններով :
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արևադարձային գոտիներ կատեգորիայում։ |