Հայիթի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաիթի կղզիից)
Հայիթի կղզին

Հայիթի, կղզի Մեծ Անթիլյան կղզիախմբում, Վեստ Ինդիայում, Կարիբյան ծովում։ Հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին և կոչել Էսպանյոլ։

Տեղեկություններ[խմբագրել]

Տարածությունը մոտ 77 հազ կմ², բնակչությունը 17 մլն-ից ավել (2009)։ Ափերը կտրտված են առավելապես ռիասային տիպի։ Կազմված է հրաբխային և նստվացքային ապարներից։ Ռելիեֆը լեռնային է և մասնատված։ Առավելագույն բարձրությունը 3175 մ է (Դուարտե լեռ)։ Կղզում են գտնվում Հայիթիի Հանրապետությունը և Դոմինիկյան Հանրապետությունը։