Էռնան Կորտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնան Կորտեսը

Ֆերնանդո Կորտես Մոնրոյ Պիսարրո Ալտամիրանո (իսպ.՝ Fernando Cortés Monroy Pizarro Altamirano, ծնվել է Մեդելյին քաղաքում, Իսպանիա, 1485 թ.— մահացել է Կաստիլյեխա-դե-լա-Կուեստե քաղաքում, Իսպանիա, դեկտեմբերի 2 1547 թ.), առավել հայտնի Ֆերնանդո, Էռնանդո, Ֆերնա կամ Էռնան Կորտես (իսպ.՝ Hernán Cortés) անուններով, իսպանացի կոնկիստադոր, ով նվաճեց Մեքսիկան և ոչնչացրեց ացտեկների պետությունը: Կառլոս V կայսրը Կորտեսին շնորհեց Marqués del Valle de Oaxaca (Օախակա հովտի մարկիզ, հայերեն տառադարձությամբ` Մարկիզ դել Վալյե-դե-Օախակա): Կորտեսի մասին քիչ աղբյուրներ են պահպանվել, այդ պատճառով դժվար է նրա կյանքի և ժառանգության մասին լիարժեք պատկերացում ստանալ: