Լիգա (միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայում պահպանված նշացուցիչ սյուն, որը զանազան քաղաքների հեռավորությունը ցուցադրում է լիգաներով։

Լիգան երկարության միավոր էր Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում և այդ երկրների գաղութներում Լատինական Ամերիկայում։ Բառը լատիներենից է տարածվել տարբեր լեզուների մեջ, բայց բուն ծագումը կելտական է։ Հին հռոմեացիները փոխառել են այն գալլիացիներից, և մեկ լիգան Հին Հռոմում հավասար էր մոտավորապես 2 200 մետրի։

Լիգան երբեք չստացավ պաշտոնական կարգավիճակ որևէ երկրում, և նրա արժեքները տարբեր էին տարբեր երկրներում, երբեմն՝ նույնիսկ մեկ երկրում։ Միայն Ֆրանսիայում լիգան (լյո) համեմատաբար կայուն էր և երբեմն օգտագործվում էր որպես չափի պաշտոնական միավոր։ Այժմ լիգան պաշտոնական գործածությունից դուրս է եկել ամենուրեք։

Լիգան ուներ հետևյալ տարբերակները.