Ֆիլիպ II Հաբսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիլիպ II (այլ կիրառումներ)
Ֆիլիպ II Հաբսբուրգ
Ծնվել է՝մայիսի 21, 1527[1][2]
ԾննդավայրPalacio de Pimentel, Վալյադոլիդ[2]
Մահացել է՝սեպտեմբերի 13, 1598(1598-09-13)[3][2][4][…] (71 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրԷլ Էսկորիալ, Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ[5]
էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի
ԵրկիրԻսպանիա և  Պորտուգալիայի թագավորություն
ՏոհմԻսպանիայի Հասբուրգների տոհմ և Հաբսբուրգյան Իսպանիա
կառավարիչ
ՀայրԿառլոս V կայսր[6]
ՄայրԻզաբելլա Պորտուգալացի[6]
ԵրեխաներCarlos, Prince of Asturias?, Իզաբելլա Կլարա Եվգենիա, Կատալինա Միկելա Ավստրիացի, Ferdinand, Prince of Asturias?, Infante Carlos Lorenzo of Spain?, Diego, Prince of Asturias?[6], Ֆիլիպ III և Infanta Maria of Spain?
Պարգևներ
Կապիչի շքանշան, Սուրբ Գրաբի միաբանության ասպետ և Grand Master of the Order of the Tower and Sword
ՍտորագրությունИзображение автографа

Ֆիլիպ II Հաբսբուրգ (իսպ.՝ Felipe II, մայիսի 21, 1527[1][2], Palacio de Pimentel, Վալյադոլիդ[2] - սեպտեմբերի 13, 1598(1598-09-13)[3][2][4][…], Էլ Էսկորիալ, Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ[5]), Իսպանիայի թագավոր 1556 թվականից, Հաբսբուրգների դինաստիայից։ Կարլ V որդին։

Ֆիլիպ II գահակալությունը բնորոշվում է իսպանական բացարձակ միապետության հետագա ուժեղացմամբ։ Կաստիլիան, Վալենսիան, Կատալոնիան, Արագոնը մասամբ զրկվում են միջնադարյան ազատություններից։ Աջակցել է ինկվիզիցիային, պայքարել բողոքականության և հերետիկոսների դեմ, հալածել մորիսկներին (Ռեկոնկիստայից հետո Իսպանիայում մնացած արաբական տարր)։

Ուժեղացրել է ֆեոդալամիապետական ճնշումը Նիդերլանդներում, որով արագացրել է Նիդերլանդական բուրժաական հեղափոխությանը XVI դար դարում։ 1581 թվականին Ֆիլիպ II հաջողվել է իր տիրույթներին միացնել Պորտուգալիան։

Նրա աջակցությամբ Մարի Թյուդորը՝ ով 1554 թվականից դարձավ իր կինը, Անգլիայում հալածել է Ռեֆորմացիայի կողմնակիցներին։ Անգլիա ներխուժելու նպատակով 1588 թվականին ստեղծվել է մեծ նավատորմ («Անհաղթ արմադա»), որի ջախջախումը խարխլել է Իսպանիայի ռազմածովային հզորությունը։

Նրա օրոք Իսպանիայի կողմից մղվող անվերջ պատերազմները, հարկային լուծը, գների ահռելի աճն արագացրել են երկրի բնակչության աղքատացումը, կործանարար հետևանքներ ունեցել իսպանական տնտեսության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Koenigsberger H. G. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118593862 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։