Արիերգարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արիերգարդ (ֆր.՝ arriere-garde - թիկունքային պահազոր), ստորաբաժանում, զորամաս կամ միավորում, որը պահպանում է նահանջող կամ ռազմաճակատից թիկունք ռազմերթ կատարող զորքերին։ Արիերգարդի հիմնական խնդիրն է՝ հարձակվող հակառակորդին կանգնեցնել որոշակի բնագծերում և ապահովել գլխավոր ուժերի կանոնավոր նահանջը։ Արիերգարդի կազմը, խնդիրները և հեռավորությունը կախված են գլխավոր ուժերի պահպանվող զորասյան չափից և իրադրությունից։ Որպես արիերգարդ սովորաբար առանձնացվում են տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումներ ու զորամասեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 59