Մոլուքային կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոլուքյան կղզիներ (Moluccas, Maluku), Մալայան արշիպելագի արևելյան մասը Ինդոնեզիայում։ Տարածությունը 83,7 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ մոտ 1 մլն (1971)։ Զգվում են հյուսիսից հարավ 1300 կմ։ Խոշոր կղզիներն են՝ Հալմահերա, Սերամ, Բուրու։ Ունեն լեռնային մակերևույթ, բազմաթիվ հրաբուխներ (10-ը գործող)։ Առավելագույն բարձրությունը 3019 մ է (Բինայա լեռ, Սերամ կղզում)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կան անագի, ոսկու, նավթի հանքավայրեր։ Կլիման հասարակածայինէ։