Հենրի Հուդզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HenryHudson.jpg

Հենրի Հուդզոն, Հադսոն , (անգլ.՝ Henry Hudson, մոտ 1550-1611), անգլիացի ծովագնաց։

1607-11-ին արկտիկական ծովերում կատարել է և նավարկություն, որի նպատակն էր գտնել Ատլանտյանից Խաղաղ օվկիանոս տանող հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան ծովային ուղիները։ Հասել է մինչև Գրենլանդիա, հետազոտել Հյուսիսային Ամերիկայի ափերը, հայտնագործել իր անվամբ հայտնի (Հուդզոնի) գետի գետաբերանը, նեղուցն ու ծոցը։ 1611-ին, վերադարձի ճանապարհին, նավի անձնակազմը խռովություն է բարձրացնում, Հուդզոնին որդու և յոթ նավաստու հետ նավակով իջեցնում ծով, որտեղ նրանք անհայտ կորչում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png