Բացարձակ բարձրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բացարձակ բարձրություն է համարվում երկրի մակերևույթի որևէ կետի բարձրությունը հաշվված համաշխարհային օվկիանոսի մակարդակից: Նախկին ՍՍՀՄ տարածքում, իսկ հետո Ռուսաստանում ու նաև Հայաստանում բացարձակ բարձրությունը հաշվում են Բալթիկ ծովի մակարդակից՝ Կրոնշտադտի ֆուտշտոկից: Կրոնշտադտը նավահանգստային քաղաք է Ֆիննական ծոցում՝ Կոտլին կղզու վրա: Կրոնշտադտի ֆուտշտոկը նաև կոչվում է Կրոնշտադտի զրո: Եվրոպական երկրներում բացարձակ բարձրությունն չափվում է Ամստերդամի ֆուտշտոկից իսկ միջերկրածովյան ավազանում Մարսելի ֆուտշտոկից: Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից բարձր լինելիս համարվում է դրական, իսկ ցածր բացասական: Ցամաքում հիմնականում դրական է, սակայն ցամաքում լինում է նաև բացասական բացարձակ բարձրություն, որոնցից ամենամեծը Մեռյալ ծովի ափն է:

Աղբյուրներ[խմբագրել]