Ֆրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրամ նավը, 1893 թ. լուսանկար

«Ֆրամ» (նորվ.՝ Fram, բառացի՝ առաջ), նորվեգական բևեռային արշավախմբային նավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է Ֆրիտյոֆ Նանսենի պատվերով, 1892 թվականին։ Ջրատարողությունը՝ 402 տ։ 1893-1896 թվականներին դրեյֆել է Արկտիկայում՝ Նորսիբիրական կղզիներից դեպի Շպիցբերգենի հյուսիս, սկզբում (մինչև 1895-ը) Նանսենի, այնուհետև Օտտո Սվերդրուպի ղեկավարությամբ։

1898-1902 թվականներին Սվերդրուպը «Ֆրամ»-ով կատարել է նավարկություն Կանադական կղզեխմբի հյուսիսային մասում, 1910-1912 թվականներին Ռուալ Ամունդսենը «Ֆրամ»-ով նավարկել է դեպի Անտարկտիդա։ «Ֆրամը» տեղակայված է Օսլոյի թանգարան-տաղավարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։