Ազգային աշխարհագրական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային աշխարհագրական կազմակերպություն
անգլ.՝ National Geographic Society

Կազմակերպության պատկերանիշը
Հիմնադրված Հունվարի 27, 1888 (1888-01-27)
Տիպ Միջազգային կազմակերպություն
Իրավ. կարգավիճակ Գործող
Նպատակներ Ներշնչել մարդկանց մտածել մոլորակի մասին[1]
Շտաբակայան Վաշինգտոն, ԱՄՆ
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոորդինատներ 38°54′18.35″ հս. լ. 77°02′16.43″ ամ. ե. / 38.9051, -77.0379
Ղեկավար Ջոն Ֆահեյ
Գործադիր տնօրեն Գերի Կնել
Նախագահ Գերի Կնել
Հիմնական մարմին Հոգաբարձուների խորհուրդ
Կամավորներ 8000000
Կայք nationalgeographic.com

Ազգային աշխարհագրական կազմակերպություն(անգլ.՝ National Geographic Society (NGS)), աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող գիտական և կրթական կազմակերպություններից մեկը, որի գլխամասը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ։ Նրա հետաքրքրության շրջանակներում է աշխարհագրությունը, բնագիտությունը և հնագիտությունը, միջավայրային ու պատմական պահպանման խթանումը, ինչպես նաև պատմության և աշխարհի մշակույթների ուսումնասիրությունը։ Կազմակերպության պատկերանիշը դիմանկարի դեղին շրջանակ է՝ ուղղանկյուն տեսքով, որը առկա է իր ամսագրերի առաջին էջին և հեռուստատեսային ալիքում։

Ակնարկ[խմբագրել]

Սրճարանների պարուհին, Ալժիր, 1917 թ.-ի նկար ‹‹National Geographic›› ամսագրից

Ազգային աշխարհագրական կազմակերպությունը հիմնվել է 1888 թ.-ին, որպեսզի մեծացնի ու տարածի աշխարհագրության մասին գիտելիքները։ Նրա այժմյան նպատակն է ներշնչել մարդկանց մտածել մոլորակի մասին։ Կազմակերպությունը կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որի 19 անդամների մեջ ներառված են գործարարներ, ուսուցիչներ, նախկին պաշտոնյաներ և բնապահպաններ։

Կազմակերպությունը աջակցում է գիտական հետազոտություններին։ Այն ունի նաև պաշտոնական ամսագիր՝ National Geographic, որը հրատարկվում է 38 լեզվով։ Այն տպագրում է նաև այլ ամսագրեր, գրքեր, դպրոցական պարագաներ, քարտեզներ և համացանցային ու ֆիլմային արտադրանք տարբեր լեզուներով բազմաթիվ քաղաքներում։ Կազմակերպության կրթական հիմնադրամը դրամաշնորհներ է տալիս կրթական ընկերություններին և անհատներին՝ աշխարհագրական կրթությունը զարգացնելու համար։[2] Հետազոտությունների ու ուսումնասիրությունների կոմիտեն տվել է ավելի քան 11000 դրամաշնորհ է տվել գիտական հետազոտությունների համար։

‹‹National Geographic››-ի տարատեսակ մեդիա միջոցները հասանելի են ավելի քան 500 մլն. մարդկանց ամսեկան:[3] ‹‹National Geographic››-ը ունի հասարակության համար բաց թանգարան Վաշինգտոնում, որտեղ գտնվում է նաև կազմակերպության գլխամասը: Այն օգնել է մարդկանց ցույց տալ հայտնի ճանապարհորդող ցուցանմուշներ, ինչպիսիք են 2010 թ.-ի ‹‹Քինգ Տուտ›› ցուցադրությունը, որի ժամանակ ներկայացված էին Եգիպտական փարավոնի գերեզմանի իրերը, ‹‹Աֆղանստանի մշակութային գանձերը››, որը բացվել էր 2008 թ.-ին և եղել է այլ երկրներում 18 ամսով, ինչպես նաև չինական Տերակոտե բանակը Վաշինգտոնում 2009-2010 թթ.-ին:

‹‹National Geographic››-ը ունի մանրածախ խանութներ Վաշինգտոնում, Լոնդոնում, Սինգապուրում, Կուալա Լումպուրում, Մադրիդում, Անդորրայում, Պալմա դե Մայորկայում, Պանամայում և Սիդնեյում:

Պատմություն[խմբագրել]

Իտալացի ադմիրալ Էրնեստո Բուրզագլիին տրված պաշտոնական դիպլոմը, երբ նա անդամակցեց կազմակերպությանը 1928 թ.-ին

Ազգային աշխարհագրական կազմակերպությունը սկսել է գործել որպես գիտնականների և ճանապարհորդության մեջ հետաքրքրված հարուստ հովանավորների ակումբ:[4] 1888 թ.-ի հունվարի 13-ին 33 ուսումնասիրողներ ու գիտնականներ հավաքվեցին ‹‹Cosmos›› ակումբում, Վաշինգտոնի Լաֆայետ հրապարակում գտնվող մասնավոր ակումբում, որպեսզի ստեղծեն աշխարհագրական գիտելիքներով հետաքրքրված հասարակություն: Կանոնադրությունը պատրաստելուց և կազմակերպության կառուցվածքը որոշելուց հետո ստեղծվեց Ազգային աշխարհագրական կազմակերպությունը՝ հունվարի 27-ին: Գարդիներ Գրին Հուբարդը դարձավ առաջին նախագահը, իսկ իր որդին՝ Ալեքսանդր Բելլը հաջորդեց նրան 1897 թ.-ին: 1899 թ.-ին Բելլի որդին՝ Ջիլբերտ Հովեյ Գրոսվենորը դարձավ ‹‹National Geographic›› ամսագրի գլխավոր խմբագիրը և ծառայեց կազմակերպությունում 55 տարի՝ մինչև 1954 թ.-ը, իսկ Գրոսվենորի ընտանիքի անդամները ունեցան կարևոր դերեր կազմակերպության մեջ:

Գրոսնովերն ու Բելլը մշակեցին կազմակերպության հաջողակ մարկետինգային գաղափարը և նկարների օգտագործումը որպես նյութը ներկայացնելու գլխավոր միջոց: Ներկայումս գործադիր տնօրենն ու նախագահն է Գերի Կնելը, հոգաբարձուների խորհրդի ղեկավարն է Ջոն Ֆահեյը, գլխավոր խմբագիրը՝ Սյուզան Գոլդբերգը: Ջիլբերտ Մելվիլ Գրոսնովերը, խորհրդի նախկին ղեկավարը, ստացել է Ազատության նախագահի մեդալ 2005 թ.-ին՝ աշխարհագրական կրթության մեջ ներդրման համար: 2004 թ.-ին կազմակերպության գլխամասային շինությունը Վաշինգտոնում առաջիններից մեկն էր, որ ստացավ ‹‹Global Green USA››-ի կողմից ստացավ ‹‹կանաչ›› հավաստագիրը:[5][6] ‹‹National Geographic››-ը ստացել է նաև հեղինակավոր Աստուրի արքայազնի մրցանակը հաղորդակցության ու հումանիտար գիտությունների համար 2006 թ.-ի հոկտեմբերին Իսպանիայի Օվիեդո քաղաքում։

Հիմնադիրներ[խմբագրել]

Գարդիներ Գրին Հուբարդը՝ առաջին նախագահը

Կազմակերպությունը հիմնել են 33 հիմնադիրներ՝[7]

  • Ադոլֆուս Վաշինգտոն Գրիլի
  • Ալմոն Հարիս Թոմսոն
  • Արթուր Փաուել Դեվիս
  • Չարլզ Բելլ
  • Քլարենս Դութոն
  • Քլիվլենդ Էբ
  • Քլինթոն Հարթ Մերիամ
  • Էդվարդ Էվերետ Հայդեն
  • Ֆրենկ Բեյկեր
  • Գարդիներ Գրին Հուբարտ
  • Ջորջ Բրաուն Գուդ
  • Ջորջ Քենան
  • Ջորջ Վալաս Մելվիլ
  • Ջիլբերտ Թոմփսոն
  • Գրով Կառլ Ջիլբերտ
  • Հենրի Գանետ
  • Հենրի Վեթերբի Հենշոու
  • Հենրի Միտչել
  • Հերբերտ Գովերնոր Օգդեն
  • Իսրաել Ռասել
  • Ջեյմս Հովարդ Գոր
  • Ջեյմս Քլարկ Վելինգ
  • Ջոն Ռասել Բարտլետ
  • Ջոն Վեսլի Փաուել
  • Մարկուս Բեկեր
  • Օտո Հիլգարդ Թիթման
  • Ռոբերտ Մալդրոու II
  • Ռոջերս Բիրնի
  • Սեմուել Գանետ
  • Վիլարդ Դրեյկ Ջոնսոն
  • Վիլիամ Բրամվել Փաուել
  • Վիլիամ Դալ
  • Վինֆիլդ Սկոտ Սկլեյ

Արտաքին հղումներ[խմբագրել]

Պաշտոնական կայքեր
Հավելյալ աղբյուրներ
Նկարներ, քարտեզներ և այլ պատկերներ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «National Geographic Press Room: Fact Sheet»։ National Geographic Society։ http://press.nationalgeographic.com/pressroom/index.jsp?pageID=factSheets_detail&siteID=1&cid=1225283738357։ Վերցված է 2009, օգոստոսի 28։ 
  2. «National Geographic Education Foundation»։ National Geographic Society։ http://www.nationalgeographic.com/foundation/about.html։ 
  3. «National Geographic Society»։ U.S. Department of State։ http://www.state.gov/p/io/unesco/members/48805.htm։ 
  4. Site designed by Shannon Roberts (2007, ապրիլի 24)։ «National Geographic CEO Says Nonprofit's Mission is Bringing the World to Readers»։ Mccombs.utexas.edu։ http://www.mccombs.utexas.edu/news/pressreleases/fahey07.asp։ Վերցված է 2010, հունիսի 6։ 
  5. [1](չաշխատող հղում)
  6. Global Green(չաշխատող հղում)
  7. «National Geographic founders»։ National Geographic Society։ http://newswatch.nationalgeographic.com/tag/national-geographic-founders/։ Վերցված է 2014, հունվարի 9։ 

Գրականություն[խմբագրել]

  • Poole, Robert M. (2004)։ Explorers House: National Geographic and the World it Made։ Նյու Յորք: Penguin։ ISBN 1-59420-032-7։