Կալիֆոռնիայի ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը աշխարհագրական ծոցի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)։
Wpdms nasa topo baja california.jpg

Կալիֆոռնիայի ծոց (նաև Կորտեսի ծովը կամ Վերմիլիոն ծով), Խաղաղ օվկիանոսի ծոց Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափին։

Բաժանում է Կալիֆորնիա թերակղզին Մեքսիկայից։ Ունի կիսափակ ծովի ռեժիմ։ Երկարությունը 1240 կմ է, լայնությունը՝ մինչև 220 կմ, մակերեսը՝ 160 հազար կմ2, միջին խորությունը՝ 818 մ, առավելագույնը՝ 3292 մ։ Կալիֆորնիայի ծոցի ափին է Գուայմաս նավահանգիստը (Մեքսիկա)։ Կալիֆորնիայի ծոց են թափվում Կոլորադո, Ֆուերտե, Մայո, Սինալոա, Սոնորա և Յաքուի գետերը։

Կալիֆոռնիայի ծոցը ՅՈւՆԵՍԿՕ-ի աշխարհի ժառանգություն է, որը մշակութային կարևորություն ունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png