Կալիֆոռնիա (թերակղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Կալիֆոռնիա
Տեղագրություն Հյուսիսային Ամերիկա
Ողողող ջրեր Խաղաղ օվկիանոս
Կալիֆոռնիայի ծոց
Ընդհանուր մակերեսը 143,396 կմ²
Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Baja peninsula (mexico) 250m.jpg

Կալիֆորնիա, Ներքին Կալիֆորնիա (Baja California), թերակղզի Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում՝ Մեքսիկայում։ Ողողվում է Կալիֆոռնիայի ծոցով և Խաղաղ օվկիանոսով, Մեքսիկայից առանձնացված է Կալիֆորնիայի ծոցով և Կոլորադո գետով։ Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ 50-250 կմ, տարածությունը՝ մոտ 144 հզ. կմ2։ Կալիֆորնիայի թերակղզին աշխարհում երկրորդն է, իր երկարությամբ, Մալակկա թերակզուց հետո։ Մակերևույթը լեռնային է (ամենաբարձր կետը՝ 3078 մ)։

Կլիմա[խմբագրել]

Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային, տարեկան տեղումները՝ մինչև 250 մմ։ Գերակշռում է անապատային և կիսաանապատային բուսածածկույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png