Պայծառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայծառություն, լույսի աղբյուրի լուսարձակումը տվյալ ուղղությամբ բնութագրող մեծություն։ Նշանակվում է L տառով։ Լուսարձակող մակերևույթի տարրի պայծառությունը որևէ ուղղությամբ որոշվում է նույն ուղղությամբ այդ տարրի լույսի ուժի (dI) և դիտարկվող ուղղությանն ուղղահայաց հարթության վրա տարրի պրոյեկցիայի մակերեսի հարաբերությամբ․

,

որտեղ αdS տարրի նորմալի և դիտարկվող ուղղության միջև կազմված անկյունն է։ Միավորների միջազգային համակարգում պայծառությունը չափվում է կդ/մ2 (նիտ) միավորով։

Էներգետիկական պայծառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտարկվող ուղղությամբ միավոր մարմնային անկյան ներսում պարփակված ճառագայթման այն հոսքը, որ բաժին է րնկնում այդ ուղղությանն ուղղահայաց հարթության վրա լուսարձակող մակերևույթի պրոյեկցիայի միավոր մակերեսին․

որտեղ -ն լուսարձակող մակերևույթի dS մակերեսով տարրի ճառագայթման հոսքն է մարմնային անկյան ներսում, իսկ α-ն դիտարկվող ուղղության և dS մակերեսի նորմալի միջև կազմված անկյունն է։ Միավորների միջազգային համակարգում էներգետիկական պայծառությունը արտահայտվում է վտ/(ստեռ·մ2) միավորով։

Պայծառության չափումը պատկերող գծագիր

Աստղագիտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղագիտության մեջ պայծառությունը երկնային մարմինների մակերևույթի ճառագայթման կամ անդրադարձման ունակության բնութագիրն է։ Երկնային թույլ աղբյուրների պայծառությունը արտահայտում են 1 քառակուսի վայրկյանի, 1 քառակուսի րոպեի կամ 1 քառակուսի աստիճանի հավասար մակերեսի աստղային մեծությամբ, այսինքն՝ այդ մակերեսի առաջացրած լուսավորվածությունը համեմատում են հայտնի աստղային մեծության աստղի առաջացրած լուսավորվածության հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 108