Ռենե Դեկարտ
| Ռենե Դեկարտ | |
|---|---|
(մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա) |
|
| ԱԱՀ՝ | Ռենե Դեկարտ |
| Ծննդյան օր՝ | մարտի 31, 1596 |
| Ծննդավայր՝ | Լաե (Ֆրանսիա) |
| Վախճանի օր՝ | փետրվարի 11, 1650 |
| Վախճանի վայր՝ | Ստոկհոլմ, (Շվեդիա) |
Ռենե Դեկարտ (ֆրանսերեն՝ René Descartes, ծնվ. 1596 մարտի 31, Լաե, Ֆրանսիայի Էնդր և Լուար դեպարտամենտներ, մահ. 1650 փետրվարի 11, Ստոքհոլմ), ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս։
Ռենե Դեկարտը տվել է անալիտիկ երկրաչափության հիմունքները, ձևակերպել շարժման քանակի պահպանման ու հիմնավորել լուսային ճառագայթների բեկման օրենքը։
Դեկարտի մաթեմատիկական ուսումնասիրությունները վերաբերում են կորերի դասակարգմանը, որոնք նա ստորաբաժանել է հանրահաշվական և տրասցենդենտալ դասերի։ Իր «Երկրաչափություն» աշխատության մեջ նա առաջարկել է ուղղանկյուն կոորդինատների համակարգը, որը հեղինակի անունով կոչվել է կոորդինատների դեկարտյան համակարգ։ 3-րդ կարգի հանրահաշվական մի կոր նույնպես նրա անունով կոչվել է Դեկարտի տերև։
Դեկարտն առաջինն է ներմուծել շարժման քանակ հասկացությունը, բացահայտել մարմինների հարվածի դեպքում գործող օրենքը, ձևակերպել իներցիայի օրենքը, բացատրել ծիածանի առաջացումը, տվել մագնիսականության տեսությունը։ Տիեզերածնության մեջ Դեկարտը մշակել է ուսմունք արեգակնային համակարգի զարգացման բնական ընթացքի մասին։
Դեկարտի փիլիսոփայությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տիեզերածնության բնագավառներում նրա հետազոտությունների հետ, և իր լատինականացված անունով կոչվել է կարտեզիականություն։
Որպես փիլիսոփա գտնում էր, որ դատողության հավաստիության հիմքը մտածող սուբյեկտի գոյությունն է (այստեղից էլ «Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ» հանրահայտ դեկարտյան հիմնադրույթը) [1]:[1]:
Կյանքը [խմբագրել]
Ֆրանսիայի հնագույն ազնվական տոհմից սերող Ռենե Դեկարտ (լատինականացված անունը Կարտեզիուս), ավարտել է Անժուի Լա Ֆլեշ ճիզվիտական դպրոցը, որոշ ժամանակ անց դարձել է զինվորական, ապա նաև ճանապարհորդել է։
1629 թ. Դեկարտը ապրել է Հոլանդիայում, 1649 թ. տեղափոխվել է Ստոքհոլմ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջ։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ հրատարակվում են նրա «Խորհրդածություններ մեթոդի մասին», «Փիլիսոփայական հիմունքներ», «Մետաֆիզիկական խորհրդածություններ» աշխատությունները։
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Վ. Կանկե, Փիլիսոփայություն, Երևան, 2001, էջ 79:
Աղբյուրներ [խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան: Գիրք 1, հատոր 1: Երևան 2008, էջ 237