Անսելմ Քենթրբերցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Anselm of Canterbury, seal.jpg

Անսելմ Քենթրբերցի (լատիներեն՝ Anselmus Cantuariensis, Իտալիայում հայտնի որպես Անսելմ Աոսթայից, իտալերեն՝ Anselmo d'Aosta, ֆրանսերեն՝ Anselme d'Aoste, Anselme du Bec կամ Anselme de Cantorbéry) (1033 թ., Աոսթա, Իտալիա1109 թ. ապրիլի 21, Քենթրբերի), միջնադարյան կաթոլիկ աստվածաբան, սքոլաստիկական ուղղության հիմնադիրներից մեկը, փիլիսոփա, Քենթերբերիի արքեպիսկոպոս (1093-ից):

Հայտնի է քրիստոնեության ինտելեկտուալ հիմքերի իր խիստ պաշտպանությամբ: Փորձում էր ապացուցել Աստծո գոյությունը գոյաբանական փաստարկների միջոցով, որը ձևակերպել է «Proslogion» ուսումնասիրության մեջ (1077-1078 թթ.):

1494 թ. կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը: Դանթեն իր «Աստվածային կատակերգությունում», նրան հիշատակում է «Դրախտ» բաժնում:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով