Քննարկում:Ռենե Դեկարտ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WikiProject Mathematics
WikiProject Mathematics
Այս էջը «Մաթեմատիկա» վիքինախագծի հետաքրքրության շրջանակում է, որի նպատակը Վիքիպեդիայում մաթեմատիկայի վերաբերյալ հոդվածների բարելավումն է։ Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք այցելել նախագծի էջ, որտեղ կարող եք միանալ քննարկումներին և գտնել առկա առաջադրանքների ցանկը։
Մաթեմատիկայի գնահատում:
Որակը գնահատված չէ
Բարձր կարևորության
 Բնագավառ`  Մաթեմատիկոսներ
Այս հոդվածի գնահատման տվյալները թերի են։ Ցանկացած մասնակից կարող է օգնել նախագծին՝ հոդվածների որակը, կարևորությունը և բնագավառը նշելով։

Ռենե Դեկարտ անունը[խմբագրել կոդը]

Ռենե Դեկարտ երևի ռուսերենից եկած ժառգոնային տառադարձում է։ Հայերեն ճիշտ կլինի Ռընե դը Քարտեզ։ Հայերենում հենց այդ անունով են կոչել նրա հնարած քարտեզը, քարտեզյան սուզակ խաղալիքը, ռուսերենում՝ Рене де Картез-ից առաջացել է карта, игрушка картезианский водолаз։ Այդ խաղալիքի մասին տես, օրինակ, Картезианский водолаз Վահրամ Մ. Մխիթարյան

  • Անկեղծ ասած առաջին անգամ էի լսում անվան նմանատիպ բացատրություն. ֆրանսերենում այդքան մեծ տարածում գտած «de» միջադիրը միշտ հանդիպում է անջատ վիճակում (օր.` Guy de Maupassant Գի դը Մոպասան), իրենից հետո ձայնավոր լինելու դեպքում` անջատվում է ապաթարցով (օր.` Jeanne d'Arc Ժաննա դ'Արկ)։ Ռենե Դեկարտի (René Descartes) անվան մեջ այդ «de» միջանկյալ մասնիկը չկա, ուստի տառադարձումը ճիշտ է կատարված։ --ջեօ  03։22, 11 Մայիսի 2013 (UTC)
  • Դեկարտի լատինացված անունը Կարտեզիուս էր, բայց որ հայերենում երբևէ օգտագործվել է հայացված Քարտեզ տարբերակը առաջին անգամ եմ լսում։ Իսկ Դեկարտը մարդու ազգանունն է եղել, այդպես էլ հնչել է ֆրանսերենում և ոչ մի ժառգոնային տառադարում այդտեղ չկա։ Նայեք ՀՍՀ-ն, եթե կասկածում եք։--Bekoքննարկում 05:58, 11 Մայիսի 2013 (UTC)[reply]
  • Վերը գրվածը ուղղակի դիտողություն է, որն ուշադրություն է հրավիրում որպես պատմական ժառանգություն հասած անվանումների վերաբերյալ աղճատումների և խառնաշփոթի առկայությանը։ Նույնը, ինչ որ դուք եք գրում, ես էլ կգրեի որպես ի պատասխան, և այս անվանման հետ կապված շատ բաներում նույնիսկ կհամաձայնվեի։ Սակայն ինձ համար էլ վերջնականապես չեմ պարզել, թե իրականում ինչպես պիտի լինի այս անունը։
Ես ինքս, ֆիզիկայի ֆակուլտետի միջանցքում կախված այս ընկերոջ մեծադիր նկարի տակ թողել եմ միայն Ռենե Դեկարտ անունը (չնայած ճիշտ կլիներ նաև լրացնել լատինական անունը)։ Սակայն, ֆիզիկոս Բոզե-յի (Բոզե մասնիկներ, Բոզե-Այշտայն վիճակագրություն, Բոզե-Այնշտայն կոնդենսատ) ևս հանընդհանուր օգտագործվող անվան փոխարեն արդեն գրված է ճիշտը՝ Սաթյինդրա Նաթ Բոս։ Իսկ նրա անվան լատինատառ Bos տառադարձումը անգլերեն ընթերցվել է Բոզ և թեքված ձևերում օգտագործվել է արդեն որպես Բոզե։ Նմամանապես, երկար-բարակ քննարկվում էր, թե ֆիզիկոս Լորենցի անունը Անտոն է, թե՞ Անտուն՝ ընտրեցի վերջին տարբերակը։ Այս առումով ցանկալի կլիներ հաշվի առնել նաև ձեր կարծիքը ֆիզիկոսների հայերեն անունների մասին, որոնց դիմանկարներն ու հայերեն անուն-ազգանունները կգտնեք այս ալբոմում(~40 MB)։
Պարտադիր չէ, որ այդ անվանումը հենց ռուսերենում կամ հայերենում աղճատման հետևանք լինի՝ դա կարող է հենց ֆրանսերենում առկա պատմական աղճատման հետևանք լինի։ Պիտի հաշվի առնենք, որ անցյալ դարերում համընդհանուր գրագիտություն չի եղել և, այսպես ասած, լեզուների զարգացումը տեղի է ունեցել հենց աղճատումների պատճառով (այդ անգրագիտության պատճառով լեզվական փոփոխությունները լեզվաբանները հպարտությամբ կոչում են «լեզվի դինամիկ զարգացում»)։ Արդի հայերեն շատ անվանումներ առաջացել են ռուսերենի ազդեցության տակ և շատ դեպքերում չեն գիտակցվում նույնիսկ ակնհայտ աղճատումները։ Ահավասիկ, հայերենում օգտագործվում է ռուսերենից վերցված Ի-Ստամբուլ անունը, որը չի համապատասխանում այդ քաղաքի իսկական Իստանբուլ անվանմանը և միայն ռուսներն ու հայերն են օգտագործում այդ քաղաքի սխալ անունը։ Տարօրինակ է իհարկե, որ այդ քաղաքի անունը արդի հայերենում վերցված է ռուսերենից, սակայն փաստ է, որ հայերենում հենց այդ սխալ անունն է օգտագործվում։
Եւս մի չգիտացված և ավելի ակնառու օրինակ՝ վռազ, վռազել բառը։ Սա օգտագործվում է առօրյա, կհանդիպեք մեր ազգային էպոսում և նույնիս Աճառյանի քառահատորում՝ որպես անհայտ ծագումնաբանություն ունեցող բառ։ Մարդը, ով հայերեն արմատների ծագումնաբանությունը ներկայացրել է 400 կենդանի և մեռած լեզուներից փոխառությունների միջոցով, այդ բառի ծագումնաբանությունն այդպես էլ չի կարողացել պարզել։ Հետագայում, արդեն Սովետական Հայաստանում ապրելու տարիներին, երբ իր իսկ աշակերտները զարմացած բացատրեցին նրան, որ դա ռուսերեն в раз, в раз сделаю - վռազ, վռազ կանեմ (միանգամից, միանգամից կանեմ) արտահայտությունն է, պարզվեց, որ Աճառյանը ռուսաց լեզուն լավ չգիտի և երբև է չի էլ մտածել, որ որպես ինքնուրույն լեզվական միավոր գոյություն չունեցող ռուսերենից ինչ որ բան կարող է փոխառվել hայերենում։ Իհարկե չենք փոխառել և վռազելու կարիք էլ չունենք, քանի որ կարող ենք միանգամից անել։ Անգրագիտության հետևանք է նաև նավթ բառը, որն ավանդական ուղղագրությամբ գրվում է նաւթ և հնչում է նօթ։ Ղարաբաղում, ովքեր տեսել և գիտեն թե նավթն ինչ բան է, հիմա էլ ճիշտ են օգտագործում և ասում են նոթ (նօթ), իսկ արարատյան դաշտավայրում և Ղարաբաղից շատ ավելի հեռու պատմական տարածքներում նավթ։
Խայտառակություն է, երբ ազգովի իրար են դիմում ամենավերջին տգետի նման՝ պարոն ձևով։ Որովհետև քիչ թե շատ հայերեն կարդացող մարդը գիտի, որ դա արևմտահայերենով գրված բառ է, և որ արևմտայերը խուլ հնչյուններ չունեն ու հնչեղ են արտասանում բոլոր խուլ բաղաձայները։ Արևմտահայերենում գրում են պատ, բադ, սակայն երկու դեպքում էլ արտասանում են բադ։ Եւ որպեսզի հասկանան, թե դիմացինը որ բառը ի նկատի ունի, ճշտում են, թե այբուբենի որերորդ տառով է արտասանված բառը։ Նմանապես, Պաղտասար ախպար հնչում է ինչպես Բաղդասար Աղբար։ Նմանապես, այժմ որպես դիմելաձև և արևմտահայերեն գրելաձևով օգտագործվող պարոն գրված բառը պետք է հնչեցվի որպես բարոն։ Պարզ է չէ, որ արևմտայերը գրում են պարոն Մյունհաուզեն, իսկ արևելահայերը բարոն Մյունհաուզեն, սակայն երկուսն էլ կարդում են բարոն Մյունհաուզեն։ Գոնե իրար դիմելուց ճի'շտ պետք է արտասանել և ճի'շտ գրել բառերը։ Օրինակ, Բարոն Սամվել Գևորգյանը վերջերս պաշտպանել է դոկտորականը։ Որը, եթե գրեր արևմտահայը, կգրեր այսպես՝ Պարոն Սամուել Կեւորկեանը վերջերս պաշտպանել է տոկտորականը, որը և արևմտահայերեն կհնչեր այսպես՝ Բարոն Սամվել Գևորգյանը վերջերս բաշդբանել է դոգդորագանը։ Շատ անհասկանալի է, թե ի՞նչ պատճառով չեն կիրառվում տղամարդուն հարգանքով դիմելու հայերեն լիարժեք, տեղին և գեղեցիկ տիայր կամ նրա կրճատ տիար ձևերը (չհաշված եկեղեցին և տիայր Բլեյանի դպրոցը)։ Շատ ճիշտ կլիներ, որ ուսանողները դիմեին պրոֆեսորին ասելով, օրինակ՝ տիայր Չուբարյան, այլ ոչ թե՝ պարոն կամ հընգեր Չուբարյան։ Իրականում Արևմտահայերենը այն աստիճան է աղճատվել, որ այն կարելի է արդեն մեռած լեզու համարել։ Մեր լեզվաբանները դա ուղղակիորեն չեն բարձրաձայնում, որպեսզի չվիրավորեն մեր ազգային ինքնասիրությունը:
Հայերենից այլ լեզուներ ուղղակի տառադարձումը շատ հաճախ զավեշտի է վերածվում։ Դա կապված է նրա հետ, որ հայերենում բառամիջյան ը հնչյունը չի գրվում (գաղտնավանկի ը), սակայն արտասանվում է։ Ենթադրվում է, որ ամեն հայ էլ «գիտի», թե միայն բաղաձայներով գրված բառը ինչպես է ընթերցվում։ Ասենք՝ համալսարան, գտնվել, Մկրտչյան (6 անընդմեջ բաղաձայն), չճշգրտված (7 անընդմեջ բաղաձայն) և այլն։ Իհարկե, իրականում ամեն հայ չէ, որ գիտի, թե ինչպես կարդա, ասենք, համալսարան բառը, որն անխտիր ընթերցում են որպես համբալսարան, այլ ոչ թե համալըսարան (համալ - արաբերեն հենց համբալ էլ նշանակում է)։ Կամ էլ թե գիտի, թե ինչպես պիտի ընթերցվի գտնվել բառը՝ գըտընվել, թե՞ գըտնըվել։
Շատ չերկարացնեմ, իսկ որպես լրացում կցում եմ իմ պատասխան-նամակներից մեկը, որում նաև քննարկվում են հայերենում տառադարձումների և անուն-ազգանունների խայտառակ աղճատումների հարցը։ Հուսով եմ, որ իմ այս ոչինչ չպարտադրող և անսովոր ոճի պատասխաններին Վիքի-ի հանրության մտածող և իրենց ինքնությունն ազատ արտահայտող անդամները ընկալումով են վերաբերվում։ Մյուս կողմից, հաշվի առեք, որ մի երկու շաբաթ է, ինչ յուրացնում եմ Վիքիպեդիան և անսովորությունն ու անփորձությունը չեն նպաստում իմ՝ Վիքի-ում ընդունված վարքի, պատշաճ դրսևորմանը։
Վահրամ Մ. Մխիթարյան (քննարկում) 14:58, 11 Մայիսի 2013 (UTC)[reply]
անկախ այս քննարկման վեջնական արդյունքից շնորհակալություն հարգելի Վահրամ Մ. Մխիթարյան։ --ERJANIK քննարկում: 17:47, 11 Մայիսի 2013 (UTC)[reply]

«ինչպես նաև խորապես թքած ուներ սեփական զգայարանների վրա»․ սա հանրագիտարանային ոճի մեջ տեղավորվո՞ւմ է։ --vacio 11:01, 20 Մայիսի 2018 (UTC)[reply]