Ավերոյիզմ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավերոյիզմ, միջնադարյան և Վերածննդի ժամանակաշրջանի քրիստոնեա-աստվածաբանական փիլիսոփայական ուղղություն, որի ակնունքները բխում են 12-րդ դարի արաբ աստվածաբան Ավերոյեսի (Իբն-Ռուշդ) հայացքներից: Ավերոյիզմի ներկայացուցիչները, հանդես գալով եկեղեցական ուսմունքի քննադատությամբ, մասնավորապես օգտագործում էին Ավերոյեսի գաղափարների այն մասը, որտեղ նա փորձում է ապացուցել, որ կրոնի պատկերացումները իրենցից ներկայացնում են լոկ մաքուր փիլիսոփայական ճշմարտությունների այլաբանական արտահայտություններ: 13-րդ դարում ավերոյիզմին հակադրվում էր ավանդական օգոստիանոսականությունը և քրիստոնեական արիստոտելիզմը: