Ժակ Դերիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Դերիդա
Derrida-by-Pablo-Secca.jpg

Ժակ Դերիդա (Կաղապար:IPAc-en; Կաղապար:IPA-fr; (1930-2004), ‎‎ֆրանսիացի իմաստասեր, գրականագետ և մշակութաբան։ Ծնվել է 1930 թ. հուլիսի 15-ին, Ալժիրից ոչ հեռու` Էլ-Բիարում, սեֆարդի հրեական ընտանիքում։

Կենսագրություն[խմբագրել]

Սկզբնապես հափշտակված էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մտադրությամբ։ Հետո Ռուսսոյի, Ժիդի, Նիցշեի, Վալերիի, Քամյուի ստեղծագործությունների ազդեցությամբ որոշում է դառնալ գրականության ուսուցիչ։ Սակայն Կյերկեգորի և Հայդեգերի ստեղծագործությունների ընթերցման շնորհիվ, ի վերջո, վճիռ է կայացնում հօգուտ իմաստասիրության։

Ֆրանսիայում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո սովորելու է անցնում Փարիզի Լյուդովիկոս Մեծի անվան լիցեյում, որտեղից էլ կրկին վերադառնում է Բարձրագույն մանկավարժական դպրոց (ինստիտուտ)` իմաստասիրության մասնագիտացմամբ (1952 թ), միևնույն ժամանակ դասավանդելով Լը Մանսում։ Այս ժամանակ է ծանոթանում Լ. Ալտյուսերի, Մ. Ֆուկոյի, Պ. Բուրդյոյի և այլոց հետ։

1956-57 թթ ուսանում է Հարվարդի համալսարանում։

1957 թ Բոստոնում ամուսնանում է Մարգրեթ Օկուտյուրյեի հետ։

Իսկ արդեն 1960-1964 թթ դասավանդում է Սորբոնում` Ս. Բաշլարի, Պ. Ռիկյորի, Ժ. Կանգիյեմի, Ժ. Վալի ասպիրանտի կարգավիճակով։ Այս ժամանակ էլ առաջին հոդվածները «Քննադատություն» և «Տել Քել» հանդեսներում։ Իր առաջին իմաստասիրական հոդվածը մեծ մասամբ ֆենոմենոլոգիական բնույթի էր` նվիրված Հուսեռլի «Հաղագս երկրաչափության ծագմանը» (այն Դերիդայի թարգմանությամբ լույս տեսավ 1962 թ)։

Շուտով դառնում է «Տել Քել» հանդեսի կարկառուն դեմքերից մեկը։

1965-1984 թթ Դերիդան արդեն Փարիզի Բարձրագույն մանկավարժական դպրոցի իմաստասիրության պրոֆեսոր էր։

1966 թ մասնակցում է Բալթիմորում կազմակերպված համաժողովին, որին մասնակցելու հրավերք ստացել էր Ռընե Ժիրարի կողմից (այն կազմակերպված էր Ջոն Հոփկինսի համալսարանի կողմից), որից հետո և ԱՄՆ-ում սկսում են ֆրանսիական մտավորականների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել։ Այստեղ ծանոթանում է Պոլ դը Մանի և Ժակ Լականի հետ։

Իսկ արդեն 1967 թ գրեթե միաժամանակ լույս են տեսնում նրա «Ձայն և Ֆենոմեն», «Հաղագս Քերաբանության», «Գրություն և այլություն» գրքերը, որոնք աչքի են ընկնում տեքստի ընթերցման ապակառուցողական մոտեցմամբ (այս ժամանակներից սկսյալ նրա իմաստասիրության ազդեցությունը հաստատունորեն ծավալվում է ինչպես Ֆրանսիայում, այնպես և արտերկրում։ Դասախոսություններ կարդալու բազում հրավերքներ է ստանում Եվրոպական և այլ երկրների կողմից, անդամակցում բազում ակադեմիաների)։ Առաջին գրքում առաջադրված էր Հուսեռլի ֆենոմենոլոգիայի մեջ նշանի հիմնախնդիրը` բացելով նրա հիմնարար հարացույցների նախադրյալները։ Երկրորդում` նշանի վերաբերյալ իր սեփական մոտեցումն էր զարգացվում, որը մեկնարկվում էր գրությունից։ Իսկ երրորդում` այսպես ասած` այդ ամենի, նախևառաջ` ժամանակի ֆրանսիական մտքի հավասարակշռումն էր։

1972 թ խզում է հարաբերությունները Ֆ. Սելլերսի և «Տել Քելի»-ի խմբակի հետ։ Լույս են տեսնում ևս երեք աշխատություններ` «Սփռում», «Լուսանցքներ հաղագս իմաստասիրության» և «Կեցվածքներ» ժողովածուները, որոնք շարունակում են դերիդայական ազդեցության ամրագրման գործընթացը։

1974 թ հիմնում է Ֆրանսիայում իմաստասիրական կրթության հետազոտական խմբակը։

1975 թ, երկար տարիներ աշխատելով Ջոն Հոփկինսի համալսարանում, սկսում է դասավանդել Յելի համալսարանում, ուր այդժամ աշխատում էին Պոլ դը Մանը և Հիլլիս Միլլերը (հետագայում «Յելյան դպրոց» անվանումն ստացած ուղղության հիմնադիրները)։

1979 թ առաջին անգամ մամուլում երևում են Ժ. Դերիդայի լուսանկարները (մինչ այդ նա ստիպված էր հաճախ մեկնաբանել, թե ինչու է ամեն ինչ անում, որ մամուլում իր լուսանկարը չհայտնվի)։

1980 թ պաշտպանում է դոկտորական դիսերտացիան, իսկ 1981 թ դառնում Յան Հուսի Ասոցիացիայի վիցե-պրեզիդենտ։ 1983 թ հիմնվում է Իմաստասիրության միջազգային քոլեջը, որի առաջին դիրեկտորն է ընտրվում Ժակ Դերիդան։ 2003 թ Դերիդայի մոտ հայտնաբերվում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, որը պատճառ է դառնում նրա ճամփորդությունների և հարցազրույցների դադարեցմանը։ Մահանում է 2004 թ հոկտեմբերի 8-ին, Փարիզում։

Ստեղծագործությունը[խմբագրել]

Հիմնարար աշխատություններից են` «Ձայն և Ֆենոմեն», «Քերաբանության մասին», «Գրություն և այլություն» (1967), «Լուսանցքներ իմաստասիրության համար», «Սփռում», «Կեցվածքներ» (1972), «Հուղարկավորված ձայն» (1974), «Խթաններ», «Նիցշեի ոճը» (1978), «Փոստային բացիկ», «Սոկրատեսից մինչ Ֆրոյդ և հետո» (1980), «Փսիքեա. ուրիշի հայտնագործումը» (1987), «Մարքսի տեսիլները» (1993), «Օրենքի ուժը», (1994), «Կենսավայր։ Մորիս Բլանշո» (1998) և այլն։


    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ժակ Դերիդայի մատենագրությունը

Ժակ Դերիդան հեղինակ է շուրջ 80 աշխատության։

  • Introduction (et traduction) à L'origine de la géométrie de E. Husserl, PUF, 1962.
  • Le Problème de la genèse dans la philosophie de Husserl, Paris, coll. «Epiméthée», PUF, 1990. Rééd. 2010.
Mémoire pour son diplôme d'études supérieures en philosophie à l'École normale supérieure, en 1953-1954.

Ֆիլմագրություն[խմբագրել]

Ժակ Դերիդան նկարահանվել է երկու ֆիլմում`

Երկու ֆիլմ նվիրված են նրան`

  • D'ailleurs Derrida de Safaa Fathy, en 2000
  • Derrida de Kirby Dick et Amy Ziering Kofman[1], en 2002

Մի ֆիլմ ներշնչված է նրա փիլիսոփայությամբ`

Հրապարակումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]