Փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իմաստասիրություն-ից)

Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։

Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։

Փիլիսոփայությունն ուսմունք է իմացության և կեցության հիմնական սկզբունքների մասին։ Այն ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները։ Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ։

Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր ուսմունքներ տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին /կոսմոգոնիա, կոսմոլոգիա/, աստվածների մասին /թեոգոնիա/։ Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության հիմնական հասկացությունների մասին /մետաֆիզիկա/, ճանաչողության ակունքների և սահմանների մասին /գնոսոլոգիա/, մտածողության ձևերի և մեթոդների մասին /տրամաբանություն/, մարդկային հոգու մասին /հոգեբանություն/, բարոյականության էության /էթիկա/ և գեղեցիկի մասին /էսթետիկա/։ Վերոհիշյալ ուղղությունները հետագայում վերածվեցին առանձին գիտությունների։

Բովանդակություն

[խմբագրել] Փիլիսոփայության Դավիթ Անհաղթի սահմանումները

Հայ նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը իր «Սահմանք իմաստասիրության» երկում տալիս է փիլիսոփայության հետևյալ վեց սահմանումները.

  1. Փիլիսոփայությունը գիտություն է գոյի մասին։
  2. Փիլիսոփայությունը գիտություն է աստվածային և մարդկային իրողությունների մասին։
  3. Փիլիսոփայությունը խորհրդածություն է մահվան մասին։
  4. Փիլիսոփայությունը Աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության։
  5. Փիլիսոփայությունը արվեստների արվեստն է և գիտությունների գիտությունը։
  6. Փիլիսոփայությունը սեր է իմաստության (ճշմարտության) հանդեպ[1]։

[խմբագրել] Հիմնական փլիսոփայական համակարգերը, ուղղությունները և հայեցակարգերը

[խմբագրել] Նշանավոր փիլիսոփաներ

[խմբագրել] Ա

[խմբագրել] Բ

[խմբագրել] Գ

[խմբագրել] Դ

[խմբագրել] Ե

[խմբագրել] Զ

[խմբագրել] Է

[խմբագրել] Թ

[խմբագրել] Ժ

[խմբագրել] Ի

[խմբագրել] Լ

[խմբագրել] Կ

[խմբագրել] Հ

[խմբագրել] Մ

[խմբագրել] Յ

[խմբագրել] Ն

[խմբագրել] Շ

[խմբագրել] Պ

[խմբագրել] Ջ

[խմբագրել] Ռ

[խմբագրել] Ս

[խմբագրել] Վ

[խմբագրել] Օ

[խմբագրել] Ֆ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


[խմբագրել] Այցելեք Նաև

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Է. Ա. Կյուրեղյան, Փիլիսոփայություն (ուսումնական ձեռնարկ), Երևան, 2004, էջ 41

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով