Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ
| Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ | |
|---|---|
(փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Gottfried Wilhelm von Leibniz |
| Ծննդյան օր՝ | հունիսի 21, 1646 |
| Ծննդավայր՝ | Լայպցիգ (Գերմանիա) |
| Վախճանի օր՝ | նոյեմբերի 18, 1716 |
| Վախճանի վայր՝ | Հաննովեր (Գերմանիա) |
Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ(գերմ.Gottfried Wilhelm von Leibniz, ծնվ. 1646 հունիսի 21 Լայպցիգ, Գերմանիա - մահ. 1716 նոյեմբերի 18 Հանովեր, Գերմանիա ) — գերմանացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս:
Նա զարգացրել է հարաբերականության մասին ուսմունքը, և առաջինն է ձևակարպել էներգիայի պահպանման օրենքը, մաթեմատիկայում ստեղծել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը: Լայբնիցը սովորել է Լայպցիգի և Ենայի համալսարաններում, այնուհետև կատարելագործվել Փարիզում ու Լոնդոնում : 1676-ից սովորել է Հանովերի հերցոգի մոտ: Լայբնիցը ձևակերպել է ֆիզիկայի կարևորագույն օրենքներից մեկը, որը կոչվում է «փոքրքգույն գործողության սկզբունք»:Առաջարկել է գլանի և մխոցի գաղափարը, կատարելագործել Պասկալի հաշվիչ մեքենան, նախագծել օպտիկական և հիդրավլիկ սարքեր:Մաթեմատիկայում Լայբնիցը ներմուծել է մաթեմատիկական նշանների համակարգ, բազմաթիվ հասկացություններ և տերմիններ, որոնք օգտագործվում են մինջև այսօր:
Լայբնիցը ստեղծել է լեզուների պատմական առաջացման տեսությունը, տվել դրանց ծագումնաբանական դասակարգումը: Նա հետաքրքրվել է նաև հայոց լեզվի հետ այլ լեզուների ունեցած փոխհարաբերության հարցով, խրախուսել ֆրանսիացի արևելագետ- հայագետ Մ.լա Կրոզի հայագիտական աշխատանքները:Լայբնիցը կապեր է ունեցել Ամստերդամում գործող հայ տպագրիչների` Ղուկաս Վանանդեցու և ուրիշների հետ:
Լայբնիցը եղել է Լոնդոնի թագավորական ընկերության, Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ, Բեռլինի գիտությունների ակադեմիայի հիմնադիր-նախագահ:
Լայբնիցը մոտ 1700թ-ին հետազոտելով հայերենի, իմա՝ գրաբարի բառագանձը, այն դասել է իրանական լեզվաճյուղին և այնքան հիմնավոր, որ միայն 1875թ-ին Հայնրիխ Հյուբշմանը, որոշեց հայերենի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում որպես առանձին ճյուղ[1]:
[խմբագրել] Ծանոթագրություններ
[խմբագրել] Աղբյուրներ
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2008, էջ 378