Զենոն Էլեացի
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զենոն Էլեացի (հին հունարեն՝ Ζήνων ὁ Ἐλεάτης, մոտ մ.թ.ա. 490 — 430 թթ), հին հույն փիլիսոփա, Պարմենիդեսի աշակերտը: Հայտնի է իր ապորիաներով, որոնց միջոցով փորձել է ապացուցել շարժման, տարածության և բազմության անհնարինությունը: Քննարկումները, որոնք ի հայտ եկան նրա այդ պարադոքսալ մտավարժանքների արդյունքում, էապես խորացրեցին այնպիսի ֆունդամենտալ հասկացությունների մասին պատկերացումները, ինչպիսիք են՝ բնության մեջ դիսկրետայինն և անընդհատը, ֆիզիկական շարժման և նրա մաթեմատիկական մոդելի ադեկվատությունը և այլն: Այդ քննարկումները շարունակվում են առ այսօր:
Զենոնի երկերը մեզ չեն հասել: Նրա հայացքների և աշխատությունների մասին սկզբնաղբյուրի դեր են կատարում Արիստոտելը և նրա անտիկ մեկնաբանների երկերը: Զենոնը նաև Պլատոնի «Պարմենիդես» երկխոսության գործող անձերից մեկն է, հիշատակվում է նաև Դիոգենես Լաերտացու, Պլուտարքոսի, բյուզանդական Սուդա հանրագիտարանում և այլն: