Լևկիպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լևկիպոս (մոտ մ.թ.ա. 500-440թթ.) հին հույն փիլիսոփա։

Համարվում է ատոմիստական ուսմունքի հիմնադիրներից մեկը, Դեմոկրիտեսի ուսուցիչն է։ Կենսագրական տվյալները բավականին սուղ են, իսկ նրա աշխատությունները չեն պահպանվել։ Ուկնդրել է Զենոն Էլեացուն, սակայն չի դարձել նրա հետևորդը, այլ շարունակել է անտիկ փիլիսոփայության մատերիալիստական ավանդույթները։ Լևկիպոսը իրերի բազմազանությունը բացատրում է դատարկության առկայությամբ, որը և պայմանավորում է բազմաքանակ տարրերի(ատոմների)գոյությունը։ Ըստ նրա` տիեզերքը կառուցված է այդ տարրերից, որոնք շարժուն են, համասեռ, անընդհատ ու այդ իսկ պատճառով էլ անբաժանելի են և տարբերվում են մեծությամբ ու ձևով։ Լևկիպոսն առաջադրել է նաև պատճառականության օրենքը` ենթադրելով, որ գույություն ունեցող ամեն բան ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար։