Յոհան Գոթլիբ Ֆիխտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յոհան Գոտլիբ Ֆիխտեից)
Յոհան Գոթլիբ Ֆիխտե
Johann Gottlieb Fichte
Ծնվել էմայիսի 19, 1762(1762-05-19)[1][2][3][…] Ռամենաու, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա[4]
Մահացել էհունվարի 27, 1814(1814-01-27)[1][3][5][…] (51 տարեկան) կամ հունվարի 29, 1814(1814-01-29)[6] (51 տարեկան) Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
բնական մահով
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն
ՔաղաքացիությունԳերմանիա
Ուղղությունգերմանական իդեալիզմ և Գերմանական ռոմանտիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Ենայի համալսարան, Բեռլինի համալսարան, HU Berlin և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵնայի համալսարան, Լայպցիգի համալսարան, Քյոնիգսբերգի համալսարան[7] և Պֆորտայի ցամաքային դպրոց
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][8]
Գիտական ղեկավարԻմանուիլ Կանտ
Ազդվել էԿառլ Ռեյնգոլդ, Salomon Maimon?, Ժան Ժակ Ռուսո, Իմանուիլ Կանտ, Բենեդիկտ Սպինոզա և Ռոզո
Ամուսին(ներ)Johanna Rahn?[9][10]
ՈւսուցիչChristian Friedrich Petzold?, Friedrich August Wilhelm Wenck?, Franz Volkmar Reinhard?, Ernst Platner?, Johann August Heinrich Ulrich? և Իմանուիլ Կանտ
ԱշակերտներՖրիդրիխ Շելինգ և Johann Erich Berger?
Ստորագրություն
Изображение автографа
 Johann Gottlieb Fichte Վիքիպահեստում

Յոհան Գոթլիբ Ֆիխտե (գերմ.՝ Johann Gottlieb Fichte, մայիսի 19, 1762(1762-05-19)[1][2][3][…], Ռամենաու, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա[4] - հունվարի 27, 1814(1814-01-27)[1][3][5][…] կամ հունվարի 29, 1814(1814-01-29)[6], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի փիլիսոփա և հասարակական գործիչ, գերմանական դասական իդեալիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Սովորել է Ենայի և Լայպցիգի համալսարաններում։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությամբ աշխատություն է գրել ի պաշտպանություն մտքի ազատության։ 1794-1799 թվականներին եղել է Ենայի համալսարանի պրոֆեսոր, սակայն աթեիզմ քարոզելու մեղադրանքի պատճառով, ստիպված հեռացել է Ենայից, տեղափոխվել Բեռլին, 1810 թվականից՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, 1810-1812 թվականներին՝ առաջին ընտրովի ռեկտորը։ Ֆիխտեի դասախոսական գործունեության գագաթնակետը եղավ հռչակավոր «Խոսք ուղղված գերմանական ազգին» ճառը (1808)։

Ֆիխտեի փիլիսոփայական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիխտեի հիմնական գաղափարները արտահայտված են մի շարք աշխատություններում՝ «Գիտաուսմունք» ընդհանուր վերնագրով (1794)։ Ֆիխտեն ելնում է «տեսական բանականության» (գիտության) նկատմամբ «գործնական բանականության» (բարոյականության) առաջնայնության կանտյան դրույթից։ Սակայն, որպեսզի բարոյականությունը մարդկային կյանքի իրական հիմքը հանդիսանա, այն պետք է կանխադրվի տեսականորեն՝ գիտակցության ակտիվության պայմանների համակարգային բացահայտման մեջ։ Այս խնդիրը դրված է փիլիսոփայության առջև։

Փիլիսոփայության սկիզբը Ֆիխտեն տեսնում է «Ես»-ի անմիջականորեն տրված փաստի մեջ, որը «արգասաբեր երևակայության» (սուբյեկտի անգիտակցական գործունեության) միջոցով ենթադրում է «ոչ-Ես»-ը՝ ճանաչողության օբյեկտը։ Այդպիսով հաստատվում են «գիտաուսմունքի» առաջին երկու հիմնադրույթները՝ ինքն իրեն որպես թեզիս ենթադրող «Ես»-ը և որպես հակաթեզիս նրան հակադրված «ոչ-Ես»-ը։ Այս հակաթեզիսը Ֆիխտեն հաղթահարում է երրորդ հիմնադրույթում, որը հաստատում է «Ես»-ի և «ոչ-Ես»-ի համադրությանը, որովհետև սուբյեկտի և օբյեկտի հակադրումը նա հասկանում է էմպիրիկորեն, այնինչ այս հակադրման բուն պայմանը թաքնված է բացարձակ «Ես»-ի մեջ։

«Գիտաուսմունքի» հետագա վերամշակումներում Ֆիխտեն հատկապես պնդում է այս դրույթը՝ խուսափելու համար այն կարծիքից, թե իբր մարդկային «Ես»-ն է ստեղծում իրեն շրջապատող էմպիրիկական աշխարհը։ Տեսական փիլիսոփայության իմաստն այն է, որ մարդկային «Ես»-ը, ինչպես և նրան շրջապատող աշխարհը, բացարձակ (աստվածային) «Ես»-ի արդյունքներն են։

Ֆիխտեի գործնական փիլիսոփայության (ընդգրկում է բարոյագիտությունը, իրավունքի ու պետության մասին ուսմունքը և մանկավարժությունը) կենտրոնում ստոիցիզմի ոգով ըմբոնված ազատության գաղափարն է։ Քանի որ աշխարհը ենթարկվում է անհրաժեշտության սկզբունքին, ազատությունը ոչ թե անհրաժեշտ օրենքների շրջանակից դուրս գալու անիմաստ փորձն է, այլ բարոյական նորմաներին ինքնակամ նվիրվածությունը։

Ֆիխտեի փիլիսոփայությունը մեծապես ազդել է գերմանական դասական իդեալիզմի (Շելինգ և մասամբ Հեգել) և ռոմանտիզմի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Kroner R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Фихте Иоганн Готлиб // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. CONOR.Sl
  9. https://whoswho.de/bio/johann-gottlieb-fichte.html#
  10. zeno.org — 2007.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գոթլիբ Ֆիխտե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գոթլիբ Ֆիխտե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։