Սցիենտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սցիենտիզմ (< լատ.՝ scientia — գիտելիք, գիտություն), սայենտիզմ (< անգլ.՝ scienceգիտություն), գիտապաշտություն, փիլիսոփայության մեջ 19-րդ դարի վերջին — 20-րդ դարի սկզբին տարածված տեսակետ, որը փիլիսոփայությանը մոտենում է գիտության չափանիշներով՝ այն վերակառուցելով գիտական տեսությունների համար մշակված հետազոտության ու փաստարկման եղանակներով։ Միաժամանակ սցիենտիզմի փիլիսոփայության իրավասությունից բացառում է ավանդաբար նրան վերաբերող կոնկրետ բնագավառները որպես մասնավոր գիտական հետազոտության ոլորտներ։ Բնականաբար նեղանում է նաև փիլիսոփայության առարկան՝ սահմանափակվելով գիտության հիմունքների, ժտրամաբանության, լեզվի, նրանում ծագող իմացաբանական դժվարությունների վերլուծությամբ։ Սցիենտիզմը հատկապես մերժում է ավանդական փիլ-յան հավակնությունը՝ մտահայեցողական-մետաֆիզիկական ճանապարհով տալու հասարակության, նրա պատմության, մշակույթի, մարդու էության բացատրությունը, և համապատասխան հասարակական-մշակութաբանական գիտությունների վրա տարածում է ճշգրիտ գիտությունների տրամաբանական հասկացութային մտածելակերպը։ Սցիենտիզմն այսպիսով ձեռք է բերում ավելի լայն իմաստ՝ որպես աշխարհայացքային-փիլիսոփայական կողմնորոշում առհասարակ հասարակական և հոգևոր մշակութային երևույթների բնագավառում։ Մինչդեռ հակասցիենտիզմը շեշտում է փիլիսոփայության և՝ առարկայի, և՝ մտածելակերպի ուրույնությունը, ինչպես նաև բացարձակացնում է հասարակության, մարդկային հոգեվոր-մշակութային երեույթների արժեքային բնույթը, եզակիությունը, անկրկնելիությունը, ուստի և դրանց համար առաջադրում է մասնավոր գիտության մեթոդներից տարբեր՝ ըմբըոնման ու մեկնաբանության մտահայեցողական, ինտուիտիվ, «հասկացողական» և այլ եղանակներ։ Սցիենտիզմի և հակասցիենտիզմի միտումների պայքարը բնորոշ արտահայտություն է գտել նեոկանտականության մեջ։ Սցիենտիզմի տիպական դրսեորում է նեոպոզիտիվիզմը, մասնավորապես պոզիտիվիստական կոնկրետ սոցիոլոգիան։ Հակասցիենտիստական որոշակի դիրքավորում ունեն կյանքի փիւիսոփայությոնը, էկզիստենցիաչիզմը, այն տարածված է ժամանակակից մշակույթի փիլիսոփայության մեջ։ Դիալեկտիկամատերիալիստական փիլյունը հաղթահարում է սցիենտիզմի և հակասցիենտիզմի միակողմանիությունները՝ գիտությունը դիտելով հասարակական գիտակցության մյուս ձևերի հետ սերտորեն կապված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png