Էթնոցենտրիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էթնոցենտրիզմ․ էթնիկական խմբի հանդեպ նախապատվություն, ինչն արտահայտվում է դրա մշակույթների ու արժեքների ֆիլտրի միջով կյանքի բոլոր երևույթների ընկալուման և գնահատման ձևով։ Արտահայտվում է այլ խմբերի չընդունմամբ սեփական խմբին տրվող չափազանց բարձր գնահատականի հետ մեկտեղ, և հոգեբանորեն սահմանվում է որպես այլ մարդկանց վարքը սեփական մշակույթային միջավայրի թելադրած սահմաններից դուրս դիտարկելու անկարողություն։ Որպես չափման ստանդարտ կարող է հանդես գալ գրեթե ամեն ինչ՝ կրոնը, լեզուն, գրականությունը, սնունդը, հագուստը և այլն։

Եզրը գիտական ոլորտ ներմուծել է Ու. Սամները 1960 թվականին, ով ենթադրում էր, որ մարդիկ միտված են աշխարհը տեսնել այնպիսին, որ իրենց խումբը հայտնվի ամեն ինչի կենտրոնում, իսկ մնացած բոլորը չափվեն նրա հետ ունեցած առնչության կամ գնահատվեն դրա արժեքների տեսանկյունից։

Պատմություն[խմբագրել]

Էթնոցենտրիկ աշխարհընկալումը խոր արմատներ ունի մարդկային պատմության մեջ։ Դեռևս անտիկ դարաշրջանում հույները ազգերը բաժանում են հելլենների և բարբարոսների։ Արդեն Հերոդոտի ստեղծագործություններում բարբաոսը նկարագրվում էր որպես օտարածին, վանող, անդաստիրակ, անփույթ, հիմար, մարդատյաց։ Նա ստրկամիտ է, վախկոտ, լի է անսանձ կրքերով, վախենալի է, դաժան, անվստահելի, ագահ, ընչքաղց։ Գրեթե նմանատիպ գնահատական էին տալիս չինացիները գուններին։ Հռոմեացիների համար գերմանացիները «տղամարդիկ էին, ում մոտ մարդկային էին միայն ձայները և մարմի չափսերը»։

Բովանդակություն[խմբագրել]

Ամերիկացի անտրոպոլոգ Է. Լիչի կարծիքով մշակույթային առանձնահատկությունները կարող են այլ գործառույթ չունենալ, քան էթնոսի կողմից՝ իր հարևաններից առանձնանալու և նրանց գերազանցելու փաստը ամրագրելը։

Ամերիկացի հոգեբաններ Մ. Բրուերը և Դ. Կեմպբելը առանձնացրել են էթնոցենտրիզմի հիմնական ցուցանիշները.

  1. սեփական մշակույթի տարրերի (նորմեր, դերեր և արժեքներ) ընկալում որպես բնական և ճիշտ, իսկ այլ մշակույթների տարրերը՝ որպես անբանակն և սխալ;
  2. սեփական խմբի սովորույթները որպես ունիվերսալ դիտարկելը. ինչ լավ է մեր համար, լավ է նաև մյուսների համար;
  3. պատկերացում այն մասին, որ մարդու համար բնական է համագործակցել սեփական խմբի անդամների հետ, աջակցել նրան, բարձր գնահատել սեփական խումբը, հպարտ լինել դրանով և չվստահել և նույնիսկ անտագոնիստական հարաբերությունների մեջ լինել այլ խմբերի անդամների հետ։

Այս չափանիշներից վերջինը վկայում է անհատի էթնոցենտրիկ լինելու մասին։ Ինչ վերաբերում է առաջին երկուսին, ապա որոշ էթնոցենտրիկ մարդիկ ընդունում են, որ այլ մշակույթներ ունեն իրենց արժքենրը, նորմերը և սովորույթները, սակայն դրանք «ստորակարգ» են իրենց մշակույթի հետ համեմատած։ Սակայն հանդիոպում են նաև ավելի «միամիտ» համընդգրկուն էթնոցենտրիզմ, երբ դրա կրողները համոզված են, որ իրենց ավանդույթները և սովորույթները ունիվերսալ են ողջ մարդկության համար։

Որոշ հեղինակներ պնդում են, որ էթնոցենտրիզմը մեր կյանքի անբաժան մասն է և հանդիսանում է սոցիալականացման և մարդու կողմից մշակույթի յուրացման անբաժան մասը։ Ինչպես ցանկցած սոցիալ-հոգեբանական երևույթ, էթնոցենտրիզմը չի կարող դիտարկվել որպես կամ բացարձակապես դրական կամ բացարձակապես բացասական երևույթ։ Էթնոցենտրիզմը հաճախ հանդիսանում է միջխմբային փոխազդեցությանը խանգարող պատնեշ, միաժամանակ այն կատարում է խմբի համար օգտակար գոռծառույթ՝ պահպանելով դրական էթնիկական նույնականությունը և ապահովելով խմբի ամբողջականությունը և յուրահատկությունը։

Որոշ հետազոտողներ էթնոցենտրիզմի տարբեր մակարդակների պատճառը տեսնում են այս կամ այն մշակույթի առանձնահատկությունների մեջ։ Տվյալներ կան, որ կոլեկտիվիստական մշակույթների ներկայացուցիչները ավելի էթնոցենտրիկ են, քան անհատապաշտական խմբերի անդամները։ Սակայն որոշ հոգեբաններ բացահայտել են, որ հենց կոլեկտիվիստական մշակույթներում, որտեղ գերական են համեստության և ներդաշնակության արժեքները, միջխմբային նախապաշարմունքները նվազ արտահայտված են։

Տեսակներ[խմբագրել]

Ճկուն էթնոցենտրիզմ[խմբագրել]

Էթնոցենտրիզմը՝ որպես այդպիսին, իր մեջ չի կրում բացասական վերաբերմունք այլ խմբերի հանդեպ և կարող է ուղեկցվել միջխմբային տարբերությունների հանդեպ տոլերանտ վերաբերմունքով։ Մի կողմից՝ այն ավելի շատ հիմնվում է է այն պատկերացման վրա, որ սեփական խումբը լավն է, ու ավելի քիչ պայմանավորված է այլ կարծիքով, որ մնացած բոլոր խմբերը վատն են։ Մյուս կողմից՝ ոչ քննադատական վերաբերմունքը կարող է չտարածվել սեփական խմբի բոլոր որակների և կենսագործունեության ոլորտների վրա։

Բրուերի ու Կեմպբելի հետազոտությունների արդյունքում արևելյան Աֆրիկայի երկրներից երեքում էթնոցենտրիզմ բացահայտվել է երեսուն էթնիկ համայնքների մոտ։ Սեփական խմբի հանդեպ բոլոր ազգերի ներկայացուցիչները վերաբերվում էին ավելի մեծ համակրանքով, ավելի դրական էին գնահատում սեփական բարոյական արժանիքները և ձեռքբերումները։ Սակայն էթնոցենտրիզմի արտահայտվածության աստիճանը տատանվում էր։ Խմբային ձեռքբերումների գնահատման ժամանակ սեփական խմբի հանդեպ նախընտրությունը նվազ ուժեղ էր արտահայտված, քան այլ ասպեքտների գնահատման ժամանակ։ Խմբերի մեկ երրորդը ամենաքիչը մեկ այլ խմբի ձեռքբերումները գնահատում էր ավելի բարձր, քան սեփականը։ Այն էթնոցենտրիզմը, որի դեպքում բավական օբյեկտիվորեն են գնահատվում սեփական խմբի որակները և քայլեր են ձեռնարկվում օտար խմբի առանձնահատկությունները հասկանալու համար, կոչվում է բարյացկամ կամ ճկուն էգոցենտրիզմ։ Միջէթնիկական համեմատության ժամանակ սեփական խումբը կարող է բարձր գնահատվել կեսնագործունեության առանձին ոլորտներում, իսկ օտար խումբը՝ ուրիշ ոլորտներում, ինչը չի բացառում քննադատականությունը երկուսի որակների և գործունեության հանդեպ։

Էթնոցենտրիզմին բնորոշ է միջէթնիկ համեմատությունը, երբ երկու խմբերը հակադրվում են, ինչը ենթադրում է, որ դրանց վերագրվում են բևեռային որակներ. միայն դրական հատկություններ՝ սեփական խմբին և բացառապես բացասական որակներ՝ օտարներին։ Հակադրումը առավել վառ արտահայտված է հայելային ընկալման ժամանակ, երբ երկու հակամարտող խմբերի անդամները վերագրում են նույնանման դրական հատկություններ իրենց, իսկ նույնատիպ աղտեր՝ հակառակորդին։

Մարտական էթնոցենտրիզ[խմբագրել]

Էթնոցենտրիզմի արտահայտվածության մակարդակի վրա նշանակալիորեն ազդում են ոչ թե մշակույթի հատկությունները, այլ սոցիալական գործոնները՝ սոցիալական կառուցվածքը, միջէթնիկ հարաբերությունների օբյետկտիվ բնույթը։ Փոքրամասնությունն հանդիսացող խմբերի ներկայացուցիչները, որոնք սակավաթիվ են և հասարակության այլ անդամներից ավելի ցածր կարգավիճակ ունեն, ավելի հակված են գերագնահատել սեփական խմումբը։ Դա վերաբերում է ինչպես էթնիկ փախստականներին, այնպես էլ «փոքր ազգերին»։ Միջէթնիկ համայնքների միջև հակամարտության կամ կոնֆլիկտի առկայության և այլ ոչ բարենպաստ սոցիալական պայմաններում էթնոցենտրիզմը կարող է արտահայտվել չափազանց վառ ձևերով և թեև այն նպաստում է սեփական դրական էթնիկական նույնականացման պահպանմանը, սակայն դառնում է դիսֆունկցիոնալ անհատի և սոցիումի համար, քանի որ սեփկան խմբի անհաջողությունների և դժվարությունների պատճառը հաճախ «գտնում» են հակառակորդ հանրույթի մեջ։

Մարտական էթնոցենտրիզի ծայրահեղ աստիճանն է դելեգիտիմիզացիան, երբ խումբը կամ խմբերը դիտարկվում են որպես գերբացասական սոցիալական երևույթներ, որոնք առաջնորդվում են անընդունելի արժեքներով և նորմերով, մինչև անգամ մարդկային տեսակին չեն պատկանում։ Դելեգիտիմիզացիան ներառում է սեփական խմբի ճնշող գերազանցության գիտակցումը։ Դելեգիտիմիզացիան հեշտացնում են արտաքին, ինչպես նաև նորմերի, լեզվի, կրոնի և մշակույթային այլ տարրերի տարբերությունները։

Գրականություն[խմբագրել]