Ուշադրություն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Ուշադրությունն արթունության ակտիվ վիճակն է, որը բնութագրվում է օրգանիզմի պատրաստակամությամբ պատասխանելու ազդակին և արտահայտվում է հոգեկան գործունեություն ուղղվածությամբ որոշակի օբյեկտի նկատմամբ: Ուշադրության առաջացման հիմքում ընկած է նյարդային գործընթացների ակտիվացումը, որոնք նպաստում են արթունության մեկ վիճակից անցնելու ավելի բարձր վիճակի:
Տարբերում են ոչ կամային և կամային ուշադրություն: Ոչ կամային ուշադրությունը բնածին գործընթաց է, իրականանում է օրգանիզմի վրա որոշակի ուժի գրգռիչի ազդեցության ժամանակ և մարդուց հատուկ ջանքեր չի պահանջում: Հասարակական գործունեության ընթացքում մարդը կարողանում է կառավարել իր ուշադրությունը: Ուստի մարդու կամքին ենթարկվող ուշադրությունը կոչվում է կամային: Կամային ուշադրությունը իրականացնում են կեղևի ճակատային բլթերը: Կամային ուշադրության բարձրագույն տեսակը բանական ուշադրությունն է:
Ֆիզիոլոգիական տեսանկյունով ուշադրության հիմքում ընկած է կողմնորոշային ռեֆլեքսը: Ուշադրության դրսևորումը համարվում է հետազոտական վարքի, օրգանիզմի հարմարողական ճանաչողական գործունեության սկիզբը, անհրաժեշտ տեղեկատվության ընտրությունը:
