Հոգեկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեկանը (հին հունարեն՝ ψυχή - «շունչ», «հոգի») բնութագրվում է որպես փոխկապակցված հոգեկան երևույթների համակարգ, որոնք ունեն որոշակի կառուցվածք, ձև և բովանդակություն, որոնք ակտիվորեն (գործոն կերպով) արտացոլում են օբյեկտիվ (առարկայական) իրականությունը, ստեղծում դրա պատկերը և վերահսկում ու կարգավորում անհատի վարքն ու գործունեությունը։ Հոգեկանը ի հայտ է գալիս էվոլյուցիոն (բնաշրջական) զարգացման որոշակի մակարդակի վրա։ Մարդուն բնորոշ է հոգեկանի բարձրագույն ձևը՝ գիտակցությունը։ Համաձայն մատերիալիստական (նյութապաշտական) տեսակետի հոգեկանը բարձրագույն կենդանի նյութի ինքնազարգացման և ինքնաճանաչման հատկությունն է։ Ըստ իդեալիստական աշխարհայացքի աշխարհում գոյություն ունեն երկու սկիզբ՝ նյութական և իդեալական։ Դրանք անկախ են միմյանցից, հավերժ և զարգանում են ըստ իրենց կանոնների։ Իր զարգացման բոլոր փուլերում իդեալականը նույնացվում է հոգեկանի հետ։[1] Հոգեկանի կառուցվածքի մեջ են մտնում հոգեկան երևույթները՝ իմացական (հոգեկան) գործընթացները, հոգեկան վիճակները և հոգեկան հատկությունները։ Հոգեկանը կատարում է երեք հիմնական գործառնություն՝ ճանաչողական, վերահսկող և դրդող։ Այս գործառնությունները ապահովում են գոյության ամենատարբեր պայմաններում կենդանի օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը և վարքը։

Հոգեկանի զարգացումը ֆիլոգենեզում[խմբագրել]

Տարբեր մոտեցումներ կան այն հարցի վերաբերյալ, թե ում է բնորոշ հոգեկանը.

  1. Անթրոպոպսիխիզմ - (Դեկարտ) հոգեկան բնորոշ է միայն մարդուն:
  2. Պանպսիխիզմ - (ֆրանսիական մատերիալիստներ) բնության համընդհանուր ոգեղենություն, ողջ բնությանը, ողջ աշխարհին բնորոշ է հոգեկանը (այդ թվում նաև քարերին):
  3. Բիոպսիխիզմ – հոգեկանը կենդանի բնության հատկանիշ է (բնորոշ է նաև բույսերին):
  4. Նեյրոպսիխիզմ - (Դարվին) հոգեկանը բնորոշ է միայն նյարդային համակարգ ունեցող օրգանիզմներին:
  5. Մոզգոպսիխիզմ - (Պլատոնով) հոգեկան ունեն միայն խողովակային նյարդային համակարգով

օրգանիզմները, որոնք ունեն գլխուղեղ:

Գրականություն[խմբագրել]

  • П.А.Сорокун. Основы психологии։ Псков, ПГПУ, 2005 (ռուսերեն)

Հղումներ[խմբագրել]

  1. Р.С. Немов. Психология: Книга 1 Общие основы психологии, Москва 2003 (ռուսերեն)