Զգայություն

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զգայությունն առաջնային հոգեկան գործընթաց է, որն առաջանում է օրգանիզմի վրա արտաքին և ներքին գրգիռների ազդեցության հետևանքով։ Արտաքին գրգիռներն ազդում են մեր օրգանների վրա՝ առաջացնելով տեսողություն, լսողություն, համի, հոտի և տակտիլային զգայություն։ Ներքին գրգիռները, որոնք առաջանում են հենց մեր օրգանիզմում, պայմանավորում են սովի, թուլության, տկարության և այլ զգայություններ։ Զգայությունների շնորհիվ մենք իմանում ենք արտաքին աշխարհի առանձնահատկությունները, ինչպես նաև մեր օրգանիզմի վիճակները՝ անհրաժեշտ նյութ տալով ավելի բարդ իմացական գործընթացներին՝ ըմբռնմանը, մտածողությանը։