Պահանջմունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պահանջմունք,նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Ցավոք, մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները` օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։

Պահանջմունքների տեսակները[խմբագրել]

Պահանջմունքները լինում են՝

ա) կենսաբանական,

բ) սոցիոգեն,

գ) նյութական,

դ) հոգևոր։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.)։ Հոգեբանական բառարան, Լույս, 240։