Ռոմանովներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմանովներ
Տեսակարքայատոհմ
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՏիրույթներՌուսաստան
ԾագումԱնդրեյ Կոբիլայ
Տիտղոսներ
ՀիմնադիրՄիխայիլ Ռոմանով
Մեծագույն ներկայացուցիչՊետրոս I, Եկատերինա II, Ալեքսանդր I
Հիմնում1613
Ավարտ1917 (Փետրվարյան հեղափոխություն)
Ազգային
պատկանելիություն
Ռուս, Գերմանացի
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Head of the House of Romanov?

Ռոմանովներ, ռուսական իշխանական տոհմ (1347-1613), Ռուսաստանի թագավորներ (1613-1721), Ռուսաստանի կայսրեր (1721-1917)։ Միաժամանակ կայսերական իշխանությանը զուգահեռ՝ Լեհական թագավորներ, Լիտվայի և Ֆինլանդիայի մեծ իշխաններ, Օլդենբուգի և Հոլշթայն-Հոտտորպի դուքսեր, Մալթայի օրդենի մեծ մագիստրոսներ։ Գահից հրաժարվել են 1917 թվականին։

Պետրոս Մեծի (1682-1725) դստեր՝ Ելիզավետա Պետրովնայից (1741-1761) հետո Ռոմանովների ուղիղ գիծն ընդհատվում է. 1762 թվականի հունվարի 5-ին գահ են բարձրանում Հոլշթայն-Հոտտորպի դուքսերը։ Պետրոս Մեծի մյուս դուստրը՝ Աննա Պետրովնան, ամուսնացել էր Կառլ-Ֆրիդրիխ Հոլշթայն-Հոտտորպցու հետ, և նրանց որդին՝ Կառլ Պետեր Ուլրիխ Հոլշթայն-Հոտտորպցին ճանաչվում է կայսերական տան անդամ և թագադրվում որպես Պետրոս III։ Վերջինիս կինը՝ Սոֆիա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ Ցերբստ Դորնբուրգը, սպանում է նրան և գահ բարձրանում որպես Եկատերինա II կայսրուհի (1762-1796

«Ռոմանովների» ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]