Բոյար Ֆեոդոր Ռոմանովի (հետագայում՝ պատրիարք) որդին։
Լեհ ինտերվենտներին Մոսկվայից վտարելուց հետո, 1613 թ. փետրվարին, բոյարների նախաձեռնությամբ Զեմստվային ժողովում ընտրվել է գահակալ։ Երկրի կառավարման գործում մեծ դեր են խաղացել Մ․ Ֆեոդորովիչի ազգականները, իսկ 1619-1633 թվականներին փաստորեն կառավարել է պաշտոնապես «մեծ թագավոր» տիտղոս կրող պատրիարք հայրը (ֆիլարետը)։ Ֆեոդորովիչի օրոք փակոցային ամրություններ են կառուցվել Ղրիմի թաթարների դեմ, շարունակվել է Սիբիրի հետագա գաղութացումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 540)։