Տագանկայի թատրոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տագանկայի թատրոն (Московский театр на Таганке), դրամայի և կոմեդիայի մոսկովյան նշանավոր թատրոն:
Ստեղծվել է 1964 թ. ապրիլին ռեժիսոր Յուրի Լյուբիմովի կողմից: Առաջին ներկայացումն էր «Добрый человек из Сезуана» ըստ Բրեխտի: Թատրոնում են խաղացել ակնառու դերասաններ Վլադիմիր Վիսոցկին և Վալերի Զոլոտուխինը: