Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Memorial lichud brothers moskow.jpg

Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա, առաջին բարձրագույն հանրակրթական ուսումնական հաստատությունը Մոսկվայում։ Հիմնադրվել է 1687 թվականին։ Մինչև 1701 թվականը կոչվել է Հելենահունական, 1701 թվականից՝ Սլավոնա-լատինական, 1775 թվականից՝ Սլավոնա-հունա- լատինական ակադեմիա, 1814 թվականից՝ Մոսկվայի հոգևոր ակադեմիա և փոխադրվել Տրոիցե-Սերգիևյան վանք (Զագորսկ)։ XVII դարում դասավանդել են հունարեն, լատիներեն, սլավոնական լեզուներ, «յոթ ազատ արվեստներ», աստվածաբանություն։ XVIII դարի սկզբից ավելացել են գերմաներեն, ֆրանսերեն, բժշկություն, ֆիզիկա, փիլիսոփայություն և այլն։ Ակադեմիական համալսարանի (1725 թվական, Պետերբուրգ) և Մոսկվայի համալսարանի (1755 թվական) հիմնադրումից հետո կորցրել է իր նշանակությունը և դարձել բարձրագույն աստվածաբանական դպրոց։ Սլավոնա-հունա-լատինական ակադեմիայում կրթություն են ստացել ռուսագիտության ու մշակույթի նշանավոր գործիչներ, այդ թվում՝ Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովը (1731-1735 թվականներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png